Իրավապաշտպաններ. Հուսով ենք՝ ՀՀ-ն չի արտահանձնի Բահրեյնի քաղաքացուն

Իրավապաշտպաններ. Հուսով ենք՝ ՀՀ-ն չի արտահանձնի Բահրեյնի քաղաքացուն

PanARMENIAN.Net - Իրավապաշտպան մի շարք կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որում հույս են հայտնել, որ ՀՀ իշխանությունները «չեն ենթարկվի Հայաստանում ձերբակալված բահրեյնցի ակտիվիստ Ֆադհել Ռադհիին արտահանձնելու՝ Բահրեյնի պահանջին՝ առանց համոզվելու, որ նրա նկատմամբ հստակ քրեական գործ կա, որը հարուցվել է անաչառ և անկախ դատարանի կողմից»: Այս մասին հայտնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:

Հունվարի 1-ին` ժամը 23.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանից հայտնաբերել և բերման են ենթարկել Բահրեյնի Թագավորության քաղաքացի, 1990 թ. ծնված Ֆադհել Ռադհիին, որը, ոստիկանության կայքի փոխանցմամբ, 2014թ. մայիսի 25-ից Բահրեյնի Թագավորության կողմից միջազգային մակարդակով հետախուզվում է սպանության փորձի, պայթուցիկ նյութերի ապօրինի շրջանառության, հասարակական և մասնավոր սեփականության վնասման, զանգվածային անկարգության և ահաբեկչության հոդվածներով:

Բահրեյնի քրեական ոստիկանության բաժինը, որը ենթարկվում է Բահրեյնի իշխանություններին, կարմիր ազդանշան է տվել Միջազգային քրեական Ոստիկանության կազմակերպությանը (Ինտերպոլ), որի արդյունքում պ-ն Ռադհին ձերբակալվել է: Բահրեյնի իշխանությունները պահանջում են, որ Ինտերպոլը ձեռնարկի անհրաժեշտ միջոցառումները պ-ն Ռադհիին Բահրեյն արտահանձնելու համար: ՀՀ Ոստիկանությունը ձերբակալել է պ-ն Ռադհիին և տեղափոխել Երևանի ոստիկանության բաժին՝ տեղեկացնելով Ինտերպոլին և ՀՀ գլխավոր դատախազին:

Հայտարարությունը ստորագրած կազմակերպությունները վստահեցնում են, որ Բահրեյնը ակտիվիստներին կալանավորելու և դատապարտելու, «նրանց նկատմամբ անհիմն մեղադրանքներ առաջադրելու և ծանր խոշտանգումների ու անմարդկային, նվաստացնող վերաբերմունքի միջոցով կեղծ խոստովանություններ կորզելու հարուստ պատմություն ունի»:

«Բազմաթիվ անկախ և միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ հաստատել են, որ Բահրեյնի դատական համակարգը չափազանց կողմնակալ է և շարունակաբար օգտագործում է իր իշխանությունը իրավապաշտպան և քաղաքականապես ակտիվ քաղաքացիներին ճնշելու համար: Այսպիսով՝ Ռադհիի նկատմամբ Բահրեյնի դատական համակարգի կողմից ներկայացված մեղադրանքներն ու հրամանները չպետք է միանշանակ ընդունվեն: Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին և Ինտերպոլին՝ հաշվի առնել սա: Պ-ն Ռադհին և Ինտերպոլի քրեական հանցագործների ցանկում գտնվող Բահրեյնի շատ այլ քաղաքացիներ այդ ցանկում ներառվել են Բահրեյնի իշխանությունների խնդրանքով՝ միջազգային չափանիշներին հակասող միջոցներով Բահրեյնի դատական իշխանությունների կողմից հետապնդվելուց հետո: Բահրեյնի իշխանությունները շարունակաբար միջազգայնորեն հետապնդել են մարդու իրավունքների, քաղաքացիական, քաղաքական ակտիվիստներին և օգտագործում են միջազգային համաձայնագրերն այս առումով»,- ասված է հայտարարության մեջ:

Նշվում է նաև, որ Բահրեյնի իշխանությունները շարունակաբար միջազգայնորեն հետապնդել են մարդու իրավունքների, քաղաքացիական, քաղաքական ակտիվիստներին և օգտագործում են միջազգային համաձայնագրերն այս առումով:

Հայտարարությունը ստորագրած կազմակերպություններն են՝

1. Մարդու իրավունքների Բահրեյնի ֆորում 2. Խիամ Խոշտանգումներից տուժածների վերականգնման կենտրոն 3. Արդար դատաքննության և մարդու իրավունքների միջազգային խորհուրդ 4. Մարդու իրավունքների արաբական կոմիտե 5. Մարդու իրավունքների Եվրոպական-Բահրեյնական կազմակերպություն 6. Արդարություն իրավապաշտպան կազմակերպություն 7. Իրավունքների և ազատությունների աջակցության միջազգային կենտրոն 8. ՍԱԼԱՄ հանուն ժողովրդավարության և մարդու իրավունքների 9. Մարդու իրավունքների և ժողովրդավարության մեդիա կենտրոն 10. Օման Մարդու իրավունքների ուսումնասիրությանի կենտրոն 11. Աման Մարդու իրավունքների պաշտպանության և վերականգնման ցանց

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---