Վրաստանը ՀՀ առաքվող գազի տրանզիտային վճարը ցանկանում է ստանալ գումարի տեսքով

Վրաստանը ՀՀ առաքվող գազի տրանզիտային վճարը ցանկանում է ստանալ գումարի տեսքով

PanARMENIAN.Net - Վրաստանը ցանկանում է փոփոխել Գազպրոմի հետ նախկինում ունեցած համաձայնությունը և դեպի Հայաստան առաքվող գազի տրանզիտային վճարը ստանալ ոչ թե 10% գազի տեսքով, այլ դրամական արտահայտությամբ: Այս մասին հայտարարել է Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն՝ մեկնաբանելով Գազպրոմի հետ բանակցությունները:

«Վրաստանի համար շատ կարևոր են այդ բանակցությունները»,- հայտարարել է Կալաձեն Vz.ru-ին հղումով գրում է Panorama.am-ը:

Կալաձեն մառազմ է անվանել ընդդիմության հայտարարությունները, համաձայն որոնց Վրաստանը զիջում է երրորդ երկրներում անցկացվող բանակցություններում:

Նախարարի խոսքով՝ Վրաստանի և Գազպրոմի միջև կնքված տրանզիտային պայմանագիրը թարմացվում է ամեն տարի, և այս անգամ Թբիլիսին ցանկանում է տրանզիտի դիմաց ստանալ դրամային արտահայտությամբ և ոչ գազով՝ հավելելով, որ առայժմ դրա շուրջ վերջնական համաձայնություն չունեն:

2015-ի դեկտեմբերի 11-ին Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Կախա Կալաձեն` ներկայացնելով Լյուքսեմբուրգում «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլերի հետ բանակցությունների մանրամասները, հայտնել է, թե Գազպրոմն» առաջարկել է, որ գազի այն 10 տոկոսը, որը Ռուսաստանը թողնում է Վրաստանին Հայաստան առաքվող գազի ծավալից տարանցման համար, փոխհատուցվի ֆինանսապես: Վերջնական որոշում դեռ չի կայացվել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---