Սիրիայում առևանգված հայ կաթողիկե վարդապետի ճակատագիրը դեռ անհայտ է

Սիրիայում առևանգված հայ կաթողիկե վարդապետի ճակատագիրը դեռ անհայտ է

PanARMENIAN.Net - 2013-ին առևանգված Հայ կաթողիկե վարդապետի ճակատագիրը շարունակում է մնալ անհայտ: Այս մասին ասել է Բերիոյ թեմի հայ կաթողիկե առաջնորդ տեր Պետրոս արք. Մարիաթյանը:

«Առևանգված վարդապետի մասին որևէ նոր տեղեկություն չկա», - ասել է Մարիաթյանը:

Նա նաև տեղեկացրել է, որ տարբեր առիթներով կապ են հաստատել բարձրաստիճան մարմինների հետ, բայց չի հաջողվել որևէ տեղեկություն իմանալ հայր Միքայելի ճակատագրի մասին, «Արևելք»-ին հղումով գրում է Panorama.am-ը:

մարիաթյանը նշել է նաև, որ ներկայումս Սիրիայում բավականին բարդ իրավիճակ է տիրում բոլոր առումներով՝ նշելով, որ «ընդհանուր տագնապալի դրության հետևանքով անկարող են որևէ հաջողության հասնել վարդապետի մասին ստույգ տեղեկություն քաղելու առնչությամբ»:

Հայ կաթողիկե վարդապետից բացի 2013 թ. ապրիլից հետո առևանգվվել էին ևս երկու եպիսկոպոս: Հայր Միքայելին առևանգել էին 2013-ին փետրվարին Հալեպ-Դամասկոս ճանապարհին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---