Անապահով ընտանիքների համար թվային հեռարձակման սարքերն արդեն ՀՀ-ում են12 հունվարի 2016 - 12:31 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն ամբողջությամբ դեռ չի անցել թվային հեռարձակման: Ինչպես ավելի վաղ ասել էր «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ ղեկավար Գրիգոր Ամալյանը, քանի դեռ անապահով ընտանիքների համար ձեռք չեն բերվել թվային հեռուստատեսության ընդունիչ սարքերը, անջատումներ տեղի չեն ունենա: Հունվարի 12-ին Ամալյանը տեղեկացրել է, որ սարքերն արդեն Հայաստանում են. «Սարքերն արդեն մեր Հանրապետության տարածքում են, սակայն դեռ մաքսազերծման գործընթաց պետք է անցնեն: Հետո արդեն տեղի կունենա սարքերի ընդունումը, ապա հանձնումը Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն», մեջբերում է «Ա1+»-ը: Թե քանի օրում կիրականացվի սարքերի մաքսազերծումը և երբ կսկսվի սարքերի տրամադրման գործընթացը, Ամալյանը հստակ չի կարող ասել, բայց վստահեցնում է, որ գործընթացը երկար չի տևի: ՀՀ կառավարության որոշմամբ՝ սոցիալապես անապահով խավին DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքերը տրամադրվելու են անվճար: Ընդհանուր առմամբ՝ թվային հեռուստատեսության համար նախատեսված սարքեր կստանա մոտ 48 հազար 733 ընտանիք: Հունվարի 1-ից Հայաստանում պետք է դադրեցվեր անալոգային հեռարձակումը և անցում կատարվեր թվային հեռարձակման: Այժ անցման նոր ժամկետներ հայտնի է չեն: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ 2018–ին մենք որոշեցինք լինել տանտեր, առանց մտածելու դրա հետևանքների մասին «Ու մենք բարեհաջող կանցնենք այդ ճանապարհը»,–ասել է նա ՊՆ․ ԶՈւ-ին քաղգործընթացների մեջ ներքաշելու փորձերը համարժեք իրավական գնահատական կստանան ՊՆ–ն միջոցներ է ձեռնարկում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա |