Անբարոյական է շահարկել ղարաբաղյան հարցը նախընտրական պայքարում

PanARMENIAN.Net - Մինչ խորհրդարանական ընտրությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացի ակտիվացում չի լինի: Այդ մասին Հայաստանի կենտրոնական հեռուստաալիքներին տված հարցազրույցում հայտարարել է հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նրա խոսքերով, Հայաստանում կան մարդիկ, որոնք անհամբեր սպասում են այն պահին, թե երբ կարելի կլինի շահարկել ղարաբաղյան կարգավորման հարցը: «Կան նույնիսկ այնպիսի մարդիկ, որ ուղղակի հայտարարում են, թե ղարաբաղյան հարցում Հայաստանի նախագահ Քոչարյանը ստիպված է լինելու գնալ զիջումների եւ, որ դրա համար կօգտագործվի նախընտրական շրջանը»,-նշել է Ռ.Քոչրայանը, հավելելով, որ ստիպված է հիասթափեցնել այդ մարդկանց, քանի որ մինչ խորհրդարանական ընտրությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացի ակտիվացում չի լինի: Հայաստանի նախագահը անբարոյական է համարում շահարկել ղարաբաղյան հարցը նախընտրական պայքարում: Ըստ նրա, որոշ մարդիկ կցանկանան վարկաբեկել նույնիսկ ամենալավ առաջարկը Ղարաբաղի վերաբերյալ, եթե այն հնչեցվի նախընտրական շրջանում: Հենց այդ պատճառով, հավելել է նա, ճիշտ կլինի ակտիվացնել բանակցությունները ընտրություններից հետո:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---