Հայտատարվել են «Օսկարի» հավակնորդները. «Վերապրածը» 12 անվանակարգում է առաջադրված14 հունվարի 2016 - 19:57 AMT PanARMENIAN.Net - Ամերիկայի Կինոարվեստի և գիտության ակադեմիա հայտարարել է «Օսկար» 88-րդ կինոմրցանակի հավակնորդներին: «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթանակին հավակնում են «Նվազման միտված խաղը» (The Gig Short), «Լրտեսների կամուրջը», (The Bridge of Spies) «Վերապրածը» (The Revenant), «Սենյակը»(The Room), «Բրուքլին» (Brooklyn), «Խենթ Մաքսը. Ցասման ճանապարհը» (Mad Max Fury Road), «Ուշադրության կենտրոնում» (Spotlight) և «Մարսեցին» (The Martian) ֆիլմերը: Լավագույն դերասանի համար Օսկարը կվիճակրեն Բրայան Քրենսթոնը («Տրամբո») (Trumbo), Էդի Ռեյդման («Դանիացի աղջիկը») (The Danish Girl), Լեոնարդո ԴիԿապրիոն («Վերապրածը»), Մայքլ Ֆասբենդերը («Ջոբս») և Մեթ Դեյմոնը («Մարսեցին»): Լավագույն ռեժիսորի կոչման համար պայքարում են Ջորջ Միլերը («Խենթ Մաքսը. Ցասման ճանապարհը»), Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն («Վերապրածը»), Ադամ ՄաքՔեյը («Նվազման միտված խաղը»), Թոմ ՄաքՔարթին («Ուշադրության կենտրոնում»), Լավագույն կին-դերասանի անվանակարգում մրցում են Բրի Լարսոնը, Քեյթ Բլանշեթը, Սիրշա Ռոնանը, Ջենիֆեր Լոուրենսն ու Շարլոթ Ռեմլինգը: Ամենամեծ թվով` 12 անվանակարգերում առաջադրված է Ինյարիտուի «Վերապրածը»: Հունվարի 11-ին հայտարարվել են «Ոսկե Գլոբուսի» հաղթողները. Ինյարիտուի «Վերապրածը» հաղթել էր «Լավագույն ֆիլմ» անվանակարգում, Լեոնարդո ԴիԿապրիոն ստացել էր լավագույն դրամատիկական դերի համար մրցանակ: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում |