Ո՞ր ընտանիքները թվային հեռարձակման անվճար սարքեր կստանան

Ո՞ր ընտանիքները թվային հեռարձակման անվճար սարքեր կստանան

PanARMENIAN.Net - DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքերը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից կտրամադրվեն այն ընտանիքներին, ովքեր 2015-ի դեկտեմբերի 1-ի դրությամբ 34.6 և ավելի անապահովության միավորով հաշվառված են անապահովության գնահատման համակարգում, թվով՝ 46.494 ընտանիք:

ՀՀ կառավարության որոշմամբ՝ սոցիալապես անապահով խավին DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքերը տրամադրվելու են անվճար:

Հունվարի 1-ից Հայաստանում պետք է դադրեցվեր անալոգային հեռարձակումը և անցում կատարվեր թվային հեռարձակման: Այժ անցման նոր ժամկետներ հայտնի է չեն:

Օգնությունը հատկացվում է անվճար և բաշխվելու է սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների և բաժինների (նախկինում` «Փարոս») կողմից` նախօրոք նրանց տրամադրված` ըստ տարածքային մարմինների և ըստ հասցեների ձևավորված օգնության բաշխման ցուցակների միջոցով տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

Օգնությունը կարող է ստանալ ցուցակի մեջ ընդգրկված անձը կամ նրա ընտանիքի սոցիալական անձնագրում հաշվառված չափահաս անդամներից մեկը` տարածքային գործակալության կամ բաժնի համապատասխան աշխատողին ներկայացնելով ընտանիքի սոցիալական անձնագիրը և իր անձնագիրը:

Անձի կողմից օգնության ստացման անհաղթահարելի դժվարության (հիվանդության, ծերության, հաշմանդամության, անշարժունակության) դեպքում, տվյալ տարածքը սպասարկող գործակալության կամ բաժնի իմացությամբ, օգնություն կարող է ստանալ շահառուի հետ ազգակցական կապ ունեցող այն քաղաքացին, ով գործակալություն կամ բաժին կներկայացնի իր և շահառուի անձնագրերը, շահառուի ընտանիքի սոցիալական անձնագիրը, ինչպես նաև նրա կողմից գրված օգնության ստացման մասին լիազորագիրը (առանց նոտարական վավերացման):

Օգնության բաշխման ժամանակահատվածում իր մշտական բնակության վայրից բացակայող ընտանիքը չի կարող ստանալ օգնությունը:

Ցուցակներում ընդգրկված ընտանիքների օգնության բաշխման ժամկետների և պայմանների մասին իրազեկումը կիրականացնեն տարածքային գործակալությունները և բաժինները` օգտագործելով տեղեկատվական բոլոր հնարավոր միջոցները:

Կարդացեք նաև՝ Անապահով ընտանիքների համար թվային հեռարձակման սարքերն արդեն ՀՀ-ում են

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---