Գերմանացի մասնագետները կօգնեն Հայաստանի ռազմական դոկտրինի մշակման գործում

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ընդունեց ՀՀ-ում Գերմանիայի դեսպան, տիկին Հայկե Ռենատե Փայչին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Կողմերն անդրադարձան 2007թ. պաշտպանական համագործակցության ծրագրով նախատեցված երկկողմ միջոցառումներին` կարեւորելով Գերմանիայի ռազմական ուսումնական հաստատություններում հայ սպաների պատրաստումն ու վերապատրաստումը: Նշելով, որ 2006-ին երկրները համագործակցել են ոչ միայն պաշտպանական այլ նաեւ անվտանգության բնագավառում` նախարարը շնորհակալություն հայտնեց Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության մշակման գործում գերմանական կողմի մասնակցության համար: Հայաստանի Հանրապետության ռազմական դոկտրինի մշակման գործում կողմերը կարեւորեցին Գերմանիայի պաշտպանության նախարարության մասնագետների ապագա օժանդակությունը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---