Սիլվեստր Ստալոնեն պատրաստվում է ֆիլմ նկարահանել Մուսա լեռան պաշտպանության մասին20 դեկտեմբերի 2006 - 13:30 AMT PanARMENIAN.Net - Սիլվեստր Ստալոնեն մտադիր է ֆիլմ նկարահանել Մուսա լեռան հերոսական պաշտպանության մասին «Մուսա լեռան 40 օրը» վեպի հիման վրա: Ըստ Ս.Ստալոնեի, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Թուրքիան հայերի զանգվածային սպանդ կազմակերպեց, եւ ֆիլմը կպատմի այն մասին, թե ինչպես հայերը կազմակերպեցին Մուսա լեռան պաշտպանությունը եւ փրկվեցին ֆրանսիական նավերի օգնությամբ: Ստալոնեն գիտակցում է նաեւ, որ Թուրքիան կխոչընդոտի ֆիլմի աշխատանքներին: Ընդ որում նա հայտարարել է, որ Անկարան արդեն 85 տարի է, ինչ վարում է Հայոց ցեղասպանության ուրացման քաղաքականություն, հաղորդում է Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը: Հիշեցնենք, որ Մուսա լեռան պաշտպանությունը հիմք է հանդիսացել Ֆրանց Վերֆելի հայտնի «Մուսա լեռան 40 օրը» վեպի համար: 1915 թվականի հուլիսի 30-ին Միջերկրական ծովի ափին (Կիլիկյան Հայաստան) գտնվող լեռան շրջապատի 6 գյուղերի բնակիչներն ինքնապաշտպանություն կազմակերպեցին, վերածելով լեռը անառիկ ամրոցի: Օգնության եկան ֆրանսիական նավերը: 1915 թվականի սեպտեմբերի 13-15-ը լեռան պաշտպանները իջան ծովի ափ, որտեղ նրանց ընդունեց «Ժաննա դ,Արկ» ֆրանսիական հածանավը եւ տեղափոխեց Եգիպտոս: Փրկվեց շուրջ 4 հազար մարդ, որոնց մեծ մասը 1946 թվականին վերադարձավ Հայաստան: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |