«Գազպրոմը» սպառնացել է Թբիլիսիին դադարեցնել գազի տարանցումը ՀՀ Վրաստանի տարածքով

«Գազպրոմը» սպառնացել է Թբիլիսիին դադարեցնել գազի տարանցումը ՀՀ Վրաստանի տարածքով

PanARMENIAN.Net - «Գազպրոմը», որն առաջարկել էր Թբիլիսիին անցնել արժույթով հաշվարկների Հայաստան գազի տարանցման համար` գործող հումքով հատուցման փոխարեն, սպառնում է ամբողջությամբ դադարեցնել տարանցումը Վրաստանի տարածքով, եթե իշխանությունները հրաժարվեն այդ առաջարկից: Այսպիսի սցենարի դեպքում Հայաստանի գազամատակարարումը 100 տոկոսով կիրականացվի Իրանից:

Համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել Վրաստանի էներեգտիկայի նախարար Կախա Կալաձեն վրացական «Ռուսթավի 2» ընդդիմադիր հեռուստաալիքի եթերում, գրում է apsny.ge-ն:

«Գազպրոմն» առաջարկել է անցնել ֆինանսական վճարման` դուք գիտեք, որ թողարկված ծավալի 10 տոկոսը մնում է Վրաստանում…Անկասկած, դա մեզ համար նորություն էր: Երբ նրանք այդպիսի պայման դրեցին, մենք ասացինք, որ կտրականապես դեմ ենք, սակայն հանդիպմանը մեզ ուղղակի ասվեց, որ Ռուսաստանն իրական հնարավորություն ունի Հայաստանին գազ առաքել Իրանի տարածքով»,-ասել է նա:

«Հնարավոր է, առաջին տարում բարդ լինի ամբողջ ծավալով դա անել, սակայն արդեն հաջորդ տարիներին «Գազպրոմը» կօգտվի այդ տեխնիկական հնարավորությունից: Հետևաբար, մենք նախարարությունում վերլուծեցինք այն, թե որքանով է իրական մեզ ներկայացված վերջնագիրը, և պարզեցինք, որ այսօր «Գազպրոմը» կարող է Իրանի տարածքով մոտ 1 մլրդ խմ գազ առաքել Հայաստան, սակայն որոշ ներդրումների դեպքում ռուսները կկարողանան ամբողջությամբ ապահովել հայկական շուկայի պահանջարկը: Այդպիսի սպառնալիք կա և մեզ համար էներգետիկ տեսակետից հետևանքները շատ ծանր կլինեն»,-հայտարարել է Կալաձեն:

«Գազպրոմն» ու Վրաստանը բանակցում են ՌԴ-ից գազի առաքումների ավելացման շուրջ: Թբիլիսին որպես պատճառ նշում է սպառման աճը Վրաստանում և ադրբեջանական գազի առաքման հետ կապված դժվարությունները: Նաև բանակցություններ են ընթանում ՀՀ տարածքով իրանական գազի մատակարարման մասին:

2015-ի դեկտեմբերին Կալաձեի հետ բանակցություններից հետո «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը հայտարարեց, որ Մոսկվան ու Թեհրանը քննարկում են Հայաստանի գազամատակարարման հարցը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---