Մի շարք երկրներից ԱՄՆ մեկնողներին մուտքն առանց վիզա կարգելվի22 հունվարի 2016 - 11:28 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 22-ից ԱՄՆ-ը սկսել է իրագործել առանց վիզայի ԱՄՆ մուտքի թույլտվության ծրագրի փոփոխության կիրառումը՝ համաձայն 2015-ի ԱՄՆ մուտքի թույլտվության ծրագրի բարեփոխման և ահաբեկիչ ճանապարհորդների կանխման օրենքի: ԱՄՆ մաքսային և սահմանապահ ծառայությունը ամեն օր երկիր է ընդունում միլիոնավոր ուղևորներ և միտված է ապահովելու օրինական ուղևորություն, միևնույն ժամանակ պահպանելով անվտանգության և սահմանի պաշտպանության բարձր չափանիշները: Համաձայն օրենքի՝ ստորև նշված կատեգորիաների ուղևորները այլևս չեն կարող օգտվել առանց վիզայի ԱՄՆ մուտքի թույլտվության ծրագրից: (Visa Waiver Program (VWP) • Առանց վիզայի ԱՄՆ մուտքի թույլտվություն ունեցող երկրների քաղաքացիները, ովքեր 2011-ի մարտի 1-ից հետո մեկնել կամ եղել են Իրանում, Իրաքում, Սուդանում կամ Սիրիայում (բացառություն են կազմում դիվանագիտական կամ ռազմական նպատակով ճանապարհորդները): • Առանց վիզայի ԱՄՆ մուտքի թույլտվություն ունեցող երկրների քաղաքացիները, որոնք միևնույն ժամանակ ունեն Իրանի, Իրաքի, Սուդանի կամ Սիրիայի քաղաքացիություն: Այս անձինք սովորական ընթացակարգով մուտքի վիզաներ ստանալու համար կարող են դիմել իրենց երկրներում ԱՄՆ դեսպանություններ և հյուպատոսական բաժիններ: Բոլոր նրանց համար, ովքեր ունեն անհետաձգելի ճանապարհորդության կարիք ԱՄՆ՝ գործնական, բուժման կամ հումանիտար նպատակով, ԱՄՆ Դեսպանությունները և Հյուպատոսական բաժինները պատրաստ են նրանց դիմումներին ընթացք տալ արտահերթ կարգով: 2016-ի հունվարի 21-ից ճանապարհորդները, որոնք ունեն վավեր Ճամփորդության հաստատման էլեկտրոնային համակարգ (ESTA) և ովքեր նախկինում նշել են, որ ունեն երկքաղաքացիություն և հանդիսանում են նաև վերը նշված 4 երկրներից որևէ մեկի քաղաքացի, նրանց ESTA-ն կճանաչվի ուժը կորցրած: Նոր օրենքի համաձայն, Ազգային Անվտանգության դեպարտամենտը կարող է այս սահմանափակումները չկիրառել, եթե գտնի, որ դրանում առկա է Միացյալ Նահանգների հետաքրքրվածությունը: Սահմանափակումների չկիրառման որոշումը կկայացվի միայն յուրաքանչյուրի գործը առանձին ուսումնասիրելուց հետո: Սահմանափակումների չկիրառումից կարող են օգտվել հետևյալ կատեգորիաների ճանապարհորդող անձինք. • Անձինք, ովքեր պաշտոնական այցով մեկնել են Իրան, Իրաք, Սուդան կամ Սիրիա՝ որպես միջազգային, տարածքային կազմակերպությունների, տեղական իշխանությունների ներկայացուցիչներ • Անձինք, ովքեր պաշտոնական այցով մեկնել են Իրան, Իրաք, Սուդան կամ Սիրիա՝ որպես մարդասիրական/ հումանիտար հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ • Լրատվություն ապահովելու նպատակով մեկնած լրագրողները • Անձինք, ովքեր մեկնել են Իրան օրինական գործարար նպատակով և հետևել “Միացյալ համակողմանի գործողությունների պլանին, հուլիսի 14, 2015թ. (Joint Comprehensive Plan of Action) • Անձինք, ովքեր մեկնել են Իրաք օրինական գործարար նպատակով ESTA-ի դիմորդների նկատմամբ օրենքի չկիրառումը կորոշվի յուրաքանչյուրի գործը առանձին ուսումնասիրելուց հետո՝ հետևելով օրենքի պահանջներին: Բացի այդ կշարունակեն հետազոտել՝ արդյոք օրենքի չկիրառումը կարող է օգտագործվել երկքաղաքացիություն ունեցող անձանց նկատմամբ, ովքեր ունեն նաև Իրաքի, Սուդանի, Իրանի և Սիրիայի քաղաքացիություն և ինչ կարգով: Ցանկացած ճանապարհորդ, ով ստացել է ծանուցում, այն մասին, որ ԱՄՆ մեկնելու համար այլևս չի կարող օգտվել առանց վիզայի ԱՄՆ մուտքի թույլտվության ծրագրից, կարող է մեկնել ԱՄՆ ոչ ներգաղթային մուտքի վավեր վիզայով, որը կարող է տրամադրել ԱՄՆ դեսպանությունը կամ հյուպատոսական բաժինը: Նրանցից կպահանջվի մինչ ԱՄՆ մեկնելը ներկայանալ ԱՄՆ դեսպանություն կամ հյուպատոսական բաժին հարցազրույցի և ստանալ մուտքի վիզա: Նոր օրենքը չի արգելում ԱՄՆ ճամփորդելը կամ մուտք գործելը : Առանց վիզայի ԱՄՆ մուտքի թույլտվություն ունեցող երկրներից ճանապարհորդների մեծ մասի վրա այն չի անդրադառնա: ESTA-ի դիմումի նոր ձևը, որում ներառված կլինեն հավելյալ հարցեր դիվանագիտական և ռազմական նպատակով այցելությունների համար օրենքով սահմանված բացառությունների վերաբերյալ, շրջանառության մեջ կդրվի 2016-ի փետրվարի վերջին: Այն անձանց, ովքեր ունեն ESTA, խորհուրդ է տրվում նախքան ԱՄՆ մեկնելը ստուգել իրենց ESTA կարգավիճակը Մաքսային և սահմանապահ ծառայության կայքում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում |