ՀՀ-ում խոզի գրիպի վարակակիր նմուշներն ուղղարկվել են երկրից դուրս՝ փորձաքննության

ՀՀ-ում խոզի գրիպի վարակակիր նմուշներն ուղղարկվել են երկրից դուրս՝ փորձաքննության

PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարարությունը խոզի գրիպով հիվանդներից վերցված նմուշներ է ուղարկել Լոնդոնի և Մոսկվայի ռեֆերենտ լաբորատորիաներ` պարզելու համար, թե Հայաստանում խոզի գրիպը` H1N1 վիրուսը մուտացիայի ենթարկվե՞լ է, թե ոչ:

Այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից, գրում է Tert.am-ը:

Հունվարի 20-ի տվյալներով՝ H1N1 տեսակի գրիպից մահվան 18 դեպք է գրանցվել: Հունվարի 22-ին հանրապետության հիվանդանոցներից սուր շնչառական վարակներից և թոքաբաբորբերից ապաքինմամբ դուրս է գրվել 322 մարդ։ Նրանցից 213-ն ընդունվել էր սուր շնչառական վարակով (167-ը` մինչև 18 տարեկան), իսկ 109-ը` թոքաբորբով (57-ը` մինչև 18 տարեկան)։

Հունվարի 19-ին Հայաստանի հիվանդանոցներից սուր շնչառական վարակներից ապաքինմամբ դուրս է գրվել 234 քաղաքացի։ Նրանցից 108-ը մինչև 18 տարեկան են։ 100-ի մոտ ախտորոշված է եղել թոքաբորբ, որից 41-ը` երեխաներ։

Կարդացեք նաև՝ ՍԱՊԾ. Խոզի միսը H1N1-ով վարակման պատճառ չէ

Ինչպե՞ս խուսափել գրիպից. Հուշաթերթ հղիների համար

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---