ՀՀ-ն հետաքրքրված է Սերբիայի հետ հարաբերություններով, սակայն դեռ չի պատրաստվում դեսպանատուն բացել Բելգրադում

PanARMENIAN.Net - «Սերբիայի կողմից Հայաստանին սպառազինություն վաճառելու վերաբերյալ հարցով պետք է դիմել ՀՀ պաշտպանության նախարարին»,- Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը` մեկնաբանելով այն ինֆորմացիան, որ 2007 թվականի առաջին ամիսներին Սերբիան պատրաստվում է Հայաստանին $2.6 մլն. գումարի չափով սպառազինություն վաճառել: Միեւնույն ժամանակ, ՀՀ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը նկատել է, որ Հայաստանը հետաքրքրված է Սերբիայի հարաբերությունների խորացման հարցում, սակայն ավելացնելով, որ Բելգրադում ՀՀ դեսպանատան բացման հարցը դեռ չի դիտարկվում: «2007 թվականի բյուջեով դա չի նախատեսվում, սակայն Սերբիան կարեւոր երկիր է Հայաստանի համար, մենք նրա հետ ավանդական լավ հարաբերություններ ունենք»,- ասել է Օսկանյանը:
 Ուշագրավ
---