2015-ին ՌԴ-ից տրանսֆերտները նվազել են, ԱՄՆ-ից՝ աճել

2015-ին ՌԴ-ից տրանսֆերտները նվազել են, ԱՄՆ-ից՝  աճել

PanARMENIAN.Net - ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից մուտք եղած ոչ առևտրային բնույթի տարեկան փոխանցումները կազմել են $1 մլրդ 208 մլն 470.000: 2014-ին այդ ցուցանիշը կազմել է $1 մլրդ 728 մլն 558.000: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կենտրոնական բանկը:

Այդ թվում՝ 2015-ին Ռուսաստանից փոխանցվել է մոտ $ 916 մլն՝ 2014-ի մոտ $1 մլրդ 435 մլն-ի համեմատ: ԱՄՆ-ից փոխանցվել է $119 մլն 412.000` 2014-ի $103 մլն 610.000-ի համեմատ: Իսկ ՌԴ-ից 2015-ի տրանսֆերտի ցուցանիշը համեմատվել է 2009-ի ցուցանիշի հետ՝ մոտ $904 մլն: 2009-ից 2013-ը այդ ցուցանիշը միայն աճել է:

ՀՀ-ից ֆիզիկական անձանց կողմից արտերկիր կատարված ոչ առևտրային բնույթի տարեկան փոխանցումները կազմել են $317 մլն 80.000: 2014-ին այդ ցուցանիշը կազմել է մոտ $340 մլն: Այդ թվում, դեպի ՌԴ՝ $204 մլն 575.000(2014-ին՝ 203 մլն 205.000), դեպի ԱՄՆ՝ 26 մլն 964.000 (2014-ին՝ մոտ $31 մլն):

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---