ԲՀԿ. Կոալիցիայի հարցն այլևս օրակարգում չէ![]() 3 փետրվարի 2016 - 16:31 AMT PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օրակարգում իշխանական կոալիցիայի մաս կանգնելու թեման այլևս չկա: Այդ մասին է հայտարարել «Ազատություն» ռադիոկայանին ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը: Ըստ Զոհրաբյանի, հարցի շուրջ մոտեցումները տարբեր են եղել. Կուսակցության որոշ անդամներ կողմ էին «լինել համագործակցության որևէ ֆորմատում», սակայն ինքը Զոհրաբյանը կտրականապես դեմ էր նման տարբերակին: «Դա բացարձակապես աննպատակահարմար է, և ես չեմ հավատում մեկ տարով կոալիցիաների արդյունավետությանը»,- պարզաբանեց Զոհրաբյանը: Զոհրաբյանը հայտնել է նաև, որ կոալիցիա մտնելու առաջարկ կուսակցությունը ՀՀԿ կողմից չէր ստացել, սակայն հարցն, այնուամենայնիվ, քննարկվել է: «Բարգավաճ Հայաստանը» պաշտպանել էր Հայաստանում սահմանադրական փոփոխությունների նախագիծն ու մասնակցել քարոզարշավին: Փոփոխությունները պաշտպանած մեկ այլ կուսակցություն` «Դաշնակցությունը», հայտարարել է, որ կողմ է ՀՀԿ հետ կոալիցիա կազմելու գաղափարին. ուժերն այժմ քննարկում են կազմվելիք կոալիցիայից հետո պաշտոնների վերաբաշխման հարցը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |