Առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի ծրագիրը հաստատվել է

Առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի ծրագիրը հաստատվել է

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի 2016-2020 թվականների ծրագիրը: Խոսքն առավել բարձր մահացության բերող երեք հիվանդությունների մասին է՝ արյան շրջանառության համակարգի (սրտանոթային հիվանդություններ) հիվանդությունները, չարորակ նորագոյացությունները և շաքարային դիաբետը, հայտնում է Panorama.am-ը:

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշել է, որ առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններից մահվան, հաշմանդամության և աշխատունակության կորստի դեպքերը գրանցվում են բնակչության առավելապես երիտասարդ, աշխատունակ տարիքային խմբում, ինչի համար էլ խիստ կարևորվում է առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի համապարփակ և ընդհանրական ծրագրի ու միջոցառումների ցանկի մշակման և իրագործման անհրաժեշտությունը:

Հայաստանում, մահացության կառուցվածքում մոտ 50 % զբաղեցնում են սրտանոթային հիվանդությունները: Դա վկայում է հիվանդությունների կանխարգելման, կանխարգելման ճիշտ մեթոդների, առողջ ապրելակերպի ներդրման կարևորության, ռիսկի գործոնների նվազեցման ուղղությամբ աշխատանքներ տանելու անհրաժեշտության մասին:

2015-ի նոյեմբերի տվյալներով Հայաստանում շաքարային դիաբետ ունեցող հիվանդների թիվը հասնում է 74 հազարի, որոնցից ավելի քան 450-ը ինսուլինի կարիք ունեցող երեխաներ են: Կանխատեսումների համաձայն` արդեն 2016-ին մեր երկրում ապրող շաքարային դիաբետ ունեցող մարդկանց թիվը կհասնի 80 հազարի:

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տվյալներով, Հայաստանում 1994-2014-ին քաղցկեղով հիվանդացությունն աճել է 85.2%-ով, սակայն 76.5%-ով աճել է այն հիվանդների թիվը, սակայն աճել է նաև ապաքինվածների թիվը։ 2014-ին Հայաստանում գրանցված էր 8368 մարդ, իսկ 2020-ին նույն դինամիկայի պահպանման դեպքում նոր հիվանդացությունների թիվը կկազմի 10000 մարդ:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---