«Հրազդան Ցեմենտ»-ն ազատվել է մոտ 510 մլն դրամ տույժից 4 փետրվարի 2016 - 13:17 AMT PanARMENIAN.Net - «Հրազդան Ցեմենտ» ընկերությունն ազատվել է մոտ 510 մլն դրամ տույժ վճարելու պարտավորությունից: Այս մասին որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության փետրվարի 4-ի նիստում: ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ասել է, որ ստեղծված իրավիճակի, այսպես կոչված, մեղավորը համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն է, գրում է Panorama.am-ը: «Նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի ընկերության գույքի և հաշվի վրայից հանել արգելանքը և «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲ ընկերության կողմից հավանության արժանացած ծրագրի բարեհաջող իրականացման արդյունքում` մարել ընկերության պարտքերը, և ստեղծել նոր աշխատատեղեր` ապահովելով հարկերի վճարման շարունակականությունը»,- նշել է Ճշմարիտյանը: Գործարանի հաշվիներն արգելափակված են, ընդհանուր պարտքն էլ կազմում է մոտ 1 մլրդ դրամ, «ՎՏԲ Հայաստան» բանկում էլ գրավադրված է նաև գույքը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին Նա վշտակցություն է հայտնել զոհերի սգակիր ընտանիքներին և Իրանի ժողովրդին |