ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել է Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռի արձակումը![]() 8 փետրվարի 2016 - 10:38 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել է Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռի արձակումը: Այդ մասին հաղորդագրություն է տեղադրվել ՀՀ ԱԳՆ կայքում: «Դատապարտում ենք ԿԺԴՀ-ի կողմից բալիստիկ հրթիռի արձակումը, որը խախտում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևերը և սրում իրավիճակը կորեական թերակղզու տարածաշրջանում»,-ասվում է հայտարարության մեջ: Ինչպես հայտնի դարձավ ավելի վաղ, ԿԺԴՀ-ն երկրի հյուսիս արևմուտքից կրիչ-հրթիռ է արձակել Երկրի արհեստական արբանյակով, որը Ճապոնիայում, Հարավային Կորեայում և մի շարք այլ երկրներում համարել են բալիստիկ հրթիռի արձակում, հայտնել էր ՏԱՍՍ-ը: Հրթիռի արձակումը հաջող է անցել, իսկ արբանյակը դուրս է բերվել ուղեծիր: Համաշխարհային հանրությունը դատապարտել էՓհենյանի այս գործողությունը, իսկ ՄԱԿ Անվատնգության խորհուրդը արտահերթ նիստ է գումարում: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |