Նոբելյան 5 մրցանակակիր կժամանի Երևան 8 փետրվարի 2016 - 14:20 AMT PanARMENIAN.Net - Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը 2016-ի ապրիլի 11-16-ը «Նոբելյան օրեր Երևանում» շրջանակում մեկ հարկի տակ հյուրընկալելու է հինգ նոբելյան մրցանակակիրի: Միջոցառման նպատակն է գիտական նվաճումների նոբելյան ժառանգության մասին փաստերի հայտնաբերումն ու տարածումը: Այն հնարավորություն է տալու փորձառու և երիտասարդ գիտնականներին, ինչպես նաև տարածաշրջանի ուսանողներին ճանաչել և գործակցել այն նշանավոր անձանց հետ, ովքեր արժանացել են գիտական նվաճումների համար բարձրագույն պարգևին: Միջոցառումը նաև տարբեր մասնագիտացում, կրոն և ավանդույթներ ունեցող գիտնականների միջև երկխոսության մեծ հնարավորություն է: Այսպիսով Երևան են ժամանելու Ահարոն Չիհանովերը, ով Նոբելյան մրցանակ է ստացել 2004-ին քիմիայի ոլորտում Ավրաամ Հերշկոյի և Իրվին Ռոզի հետ «Ուբիքվիտին կախյալ պրոտեոսոմալ դեգրադացիոն համակարգը բացահայտելու համար», Ադա Յոնաթը, ով 2009-ին Նոբելյան մրցանակ է ստացել քիմիայի բնագավառում Վենկատրաման Ռամակրիշմանի և Թոմաս Ա. Սթեիթզի հետ «Ռիբոսոմների կառուցվածքը և ֆունկցիան ուսումնասիրելու համար», Դեն Շեխտմանը, ով մրցանակը ստացել է քիմիայի բնագավառում «Քվազիբյուրեղները հայտնաբերելու համար» 2011-ին, Ջոն Ռոբին Ուորենը, ով մրցանակը ստացել է ֆիզիոլոգիայի բնագավառում Բարրի Մարշալի հետ «Հելիկոբակտեր պիլորիի դերը ստամոքսի խոցային հիվանդության առաջացման մեջ բացահայտելու համար» 2005-ին և Էյ-իչի Նեգիշի , ով մրցանակը ստացել է քիմիայի բնագավառում Ակիրա Սուզուկիի և Ռիչարդ Հեքի հետ «Պալադիումով կատալիզվող խաչաձև օրգանական սինթեզի ռեակցիաները բացահայտելու համար» 2010-ին: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի 4 հեղինակավոր մրցանակով Ամերիաբանկն առաջին հայկական բանկն է, որը 2013-ին ստացել է հաստատող բանկի կարգավիճակ ՎԶԵԲ-ի ծրագրի շրջանակում ԱՆ․ Կիրանցում կադաստրի կողմից գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիմքով Նշվում է, որ այդ գրանցումները չեն կարող իրավական հիմք հանդիսանալ |