Փորձագետ. Թուրքիան բազմիցս է խախտել է ՌԴ հետ բարեկամության մասին պայմանագիրը

Փորձագետ. Թուրքիան բազմիցս է խախտել է ՌԴ հետ բարեկամության մասին պայմանագիրը

PanARMENIAN.Net - Թուրքիան բազմիցս է խախել 1921 թ. ՌՍՖՍՀ և Թուրքիայի Մեծ ազգային ժողովի միջև կնքված բարեկամության ու եղբայրության մասին Մոսկվայի պայմանագիրը: Այս մասին հայտարարել է ՌԳԱ Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող, փորձագետ Վիկտր Նադեին-Ռաևսկին:

Ռուսաստանի Դաշնության Պետդումայի՝ Կոմունիստական կուսակցությունից պատգամավորներ Վալերի Ռաշկինն ու Սերգեյ Օբուխովը նամակ են հղել Ռուսաստանի նախագահին ու արտգործնախարարին` առաջարկելով չեղարկել Մոսկվայի 1921-ի մարտի 16-ի ռուս-թուրքական բարեկամության ու եղբայրության մասին պայմանագիրը: Նման քայլը պատգամավորները հիմնավորել են Թուրքիայի ագրեսիվ պահվածքով։

«Մոսկվայի պայմանագրում շատ կարևոր հոդված կա, որով կողմերը պարտավորվում են հրաժարվել միմյանց հանդեպ տարածքային պահանջներից, թույլ չտալ իրենց տարածքում մյուս կողմի դեմ հակակառավարական գործունեություն, այդ թվում, տարածքի մի մասի օտարում»,-հայտարարել է փորձագետը:

Սակայն, ըստ մասնագետի, հենց այս հոդվածն է խախտել թուրքական կողմը:

«Առաջին կոպտագույն խախտումները եղել են դեռ Երկրորդ համաշխարհայինից առաջ` Թուրքիան իր մոտ ընդունեց բոլոր այն քաղաքական թափթփուկներին, որոնք մտադիր էին Մեծ Թուրան ստեղծել` Ադրիատիկ ծովից մինչև Խաղաղ օվկիանոս, որտեղ կիշխեին թուրքերը: Ստեղծվեցին պանթուրքիստական կազմակերպություններ, որոնք բացահայտ հայտարարում էին պատերազմ սկսելու և կայսրությունն ընդլայնելու մտադրության մասին, այդ թվում «Ազգային շարժման կուսակցությունը» և նրա երիտթևը` «Գորշ գայլերը»/b>: Այսինքն Թուրքիան չէր հրաժարվել Մեծ Թուրանի գաղափարից, ինչը պայմանագրի կոպիտ խախտում էր»,-ասել է Նադեին-Ռաևսկին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ նրա, պայմանագրի ևս մեկ խախտում էր Թուրքիայի օգնությունը չեչեն գրոհայիններին: «Թուրքիայում էր ապրում Իչկերիայի այսպես կոչված ԱԳ նախարարը, գումարներ էին հավաքվում մզկիթներում: Թուրքերը կռվում էին չեչենների կողմից ՌԴ տարածքում, հարյուրներով մեռնելով այստեղ: Ակտիվ իսլամիստական քարոզչություն էր տարվում: Փաստացի, պայմանագրի այդ հոդվածը խախտվել է բավականին կանոնավոր կերպով: Այդպիսով, Թուրքիան, անկասկած, արժանի է պատժվելու»,-ասել է փորձագետը:

Ռուսաստանյան ԶԼՄ-ների տրամադրության տակ հայտնված նամակում հիմնավորումների շարքում նշված է նաև, որ «Վրաստանը և Հայաստանը չեն ճանաչում պայմանագրի պայմանները՝ դա անարդարացի համարելով»: Հայաստանը չի ընդունում Մոսկվայի ու Կարսի պայմանագրերը, որով բոլշևիկյան Ռուսաստանը Թուրքիային հանձնեց Կարսի նահանգը, Սուրմալուն՝ Արարատ լեռով հանդերձ:

2005-ին Վրաստանը չեղարկել է Կարսի պայմանագիրը: Իսկ մինչ այդ նման փորձեր արել է նաև խորհրդային իշխանությունը, սակայն Ստալինի մահվանից հետո փորձերը դադարեցվել են։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---