ԵՄ-ի կոչը՝ լուրջ վերաբերվել հանրաքվեի մասին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցին 9 փետրվարի 2016 - 16:14 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունը կոչ է անում լուրջ վերաբերվել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի՝ հանրաքվեն գնահատող ամփոփիչ զեկույցին, որում դիտորդական առաքելությունը քննադատել էր Հայաստանի իշխանություններին: Այս մասին հայտնել էԵվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: «Սահմանադրական հանրաքվեն կազմակերպվեց առանց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ հանձնարարականների ուղղությամբ որևէ նշանակալի քայլ կատարելու` ամրապնդելու համար ընտրական գործընթացի հանդեպ հասարակության վստահությունը»,- փաստում է ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ հանրաքվեի փորձագիտական խմբի վերջնական զեկույցը: Դրանում նաև հիշեցվում է՝ այդ հանձնարարականների թվում են ընտրողների ցուցակների ճշգրտման բարելավումը, քարոզարշավի ընթացքում հանրային միջոցների չարաշահման կանխարգելումը, բողոքարկման մեխանիզմների արդյունավետության ու ընտրախախտումների համար պատասխանատվության բարձրացումը: Երկու ընտրատեղամասում դիտարկելով քվեների հաշվարկը, եվրոպացի դիտորդներն արձանագրում են` «գործընթացը նշանավորվել է ՀՀԿ-ի վստահված անձանց կողմից կատարված էական միջամտությամբ, մի բացասական երևույթ, որը նախկինում քննադատվել է ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ-ի կողմից»։ Նշվում է, որ լուրջ խնդիրների թվում են՝ «Այո»-ի քարոզարշավի վստահված անձանց կողմից միջամտությունն ու ահաբեկումը, որոնք «հանգեցրել են փաստացի քվեարկության արդյունքների փոփոխմանը: Մասնավորապես, որոշ վավեր «Ոչ» քվեաթերթիկներ անօրինական կերպով հանվել են, իսկ հետո վերադարձվել են՝ որպես անվավեր քվեաթերթիկներ կամ դրվել են սխալ փաթեթում: Սվիտալսկին դիտորդների տված հանձնարարականների կատարումը կապել է Հայաստանի միջազգային հեղինակության հետ։ «Այո՛, Ընտրական օրենսգիրքն ու գործընթացները բարելավման կարիք ունեն, և զեկույցը դրա հերթական ապացույցն է: Լուրջ ընդունե՛ք այն, կատարե՛ք տնային առաջադրանքը: Հայաստանի ժողովուրդը և պետությունը մեծապես կշահեն, եթե այդ հանձնարարականները, քննադատական մեկնաբանություններն ի կատար ածվեն»,- ասել է ԵՄ դեսպանը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։ Եվրոպացի դիվանագետը թվարկել է հանրաքվեի թույլ կետերը, որոնք դիտորդներն արձանագրել են զեկույցում՝ ընտրացուցակներ, քվեների հաշվարկ ու ամփոփում։ «ԺՀՄԻԳ-ի թիմը սեփական աչքերով տեսավ, թե ինչպես որոշ քվեներ զրոյացվեցին՝ դեմ գնալով նորմալ ընթացակարգին: Այսինքն մի բան իսկապես սխալ է, որ անգամ դիտորդների ներկայությամբ չի կանխվել արատավոր պրակտիկան: Առանց այս թերությունները հաղթահարելու միշտ լինելու է կասկածի մթնոլորտ, վստահության պակաս, Հայաստանի միջազգային հեղինակությունը դրանից միշտ տուժելու է»,- ասել է Սվիտալսկին։ Հույս հայտնելով, որ իշխանությունները կշարունակեն քննել խախտումների մասին ահազանգերը՝ նա նշել է, որ միաժամանակ Եվրամիությունը կենտրոնանում է արդեն 2017-ի խորհրդարանական ընտրությունների վրա, որոնք, ինչպես դեսպանը գնահատել է վճռորոշ կլինեն Հայաստանի ապագայի համար: 2015-ի դեկտեմբերի 6-ին Հայաստանում անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մասնակցել է ընտրողների 50.51%-ը: Փոփոխություններին կողմ է քվեարկել ընտրելու իրավունք ունեցողների մոտ 63%-ը՝ 825.851քվե: Դեմ է քվեարկել 421.600 ընտրող կամ մոտ 32%-ը: Սահմանադրական փոփոխությունները նախատեսում են անցում կիսանախագահական կառավարման համակարգից խորհրդարանական կառավարման համակարգի: Կարդացեք նաև՝ Հանրաքվեին ընտրախախտումների դեպքով 67 քրգործ է հարուցվել Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |