«Արփա-Սևան» թունելի վթարային հատվածները կվերանորոգվեն11 փետրվարի 2016 - 15:19 AMT PanARMENIAN.Net - Ոռոգման ոլորտի կազմակերպությունների գործունեության և կառավարման արդյունավետության բարձրացման, ինչպես նաև «Արփա-Սևան» N2 թունելում նոր ի հայտ եկած առանձին վթարային հատվածների հիմնանորոգման ֆինանսավորումն ապահովելու համար փետրվարի 11-ին Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Անդրադառնալով որոշմանը՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ «Արփա-Սևան» թունելի վերանորոգումը հնարավորություն կտա Սևանա լիճ ավելի շատ քանակությամբ ջուր տեղափոխելու: Կառավարության ղեկավարը նշել է, որ այդ հարցը քննարկվել է ՀՀ նախագահի հետ, և հանձնարարել է պատասխանատուներին վերանորոգման աշխատանքները հնարավորինս արագ իրականացնել: ՀՀ վարչապետի 2016թ. հունվարի 8-ի հանձնարարականի կատարումը սահմանված ժամկետում՝ մինչև 2016թ. մարտի 31-ը, ապահովելու, ինչպես նաև շինարարական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ նախագծային փաստաթղթերի մշակման, փորձաքննության, հեղինակային և տեխնիկական հսկողության ծառայությունների որակի բարձացման նպատակով գործադիրն ընդունել է համապատասխան որոշում: Որոշմամբ առաջարկվում է մինչև 50 մլն դրամի շինարարական աշխատանքների պարագայում վերը նշված նախագծային աշխատանքներն իրականացվեն տեղերում՝ մարզպետարանների կողմից: Ողջունելով քաղաքաշինության նախարարության մոտեցումը՝ գործադիրի ղեկավարը շեշտել է, որ լիազորությունների ապակենտրոնացումը հնարավորություն է տալիս տարածքային կառավարման մարմիններին իրենց մասնակցությունը բերել նախագծային աշխատանքներին: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ՊՆ․ ԶՈւ-ին քաղգործընթացների մեջ ներքաշելու փորձերը համարժեք իրավական գնահատական կստանան ՊՆ–ն միջոցներ է ձեռնարկում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |