ԵՄ զեկույց. Փախստականների հոսքը զգալի նվազել է՝ հունվարին կազմելով օրական 2.000 մարդ11 փետրվարի 2016 - 15:53 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունը (ԵՄ) դեպի Եվրոպա սիրիացի փախստականների հոսքի վերաբերյալ հաշվետվություն ներկայացնող իր առաջին զեկույցն է հրապարակել: Հաշվետվությունում ներկայացված տվյալները վկայում են, որ փախստականների հոսքը վերջին ամիսներին զգալիորեն նվազել է, բայց դեռ շարունակում է բավականին մեծ թիվ կազմել, Zaman-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը: Զեկույցում անդրադարձ է կատարվում փախստականների մուտքը Եվրոպա կանխարգելելու և նրանց Թուրքիայում պահելու վերաբերյալ 2015թ. նոյեմբերի 29-ին Թուրքիայի և ԵՄ-ի կողմից համատեղ ստորագրված «Գործողությունների նախագծին»: Նշվում է սակայն, որ Բրյուսելը փախստականների խնդրի լուծման հարցում դեռևս չի ստացել այն արդյունքները, որոնք ակնկալում էր: ԵՄ-ը քննադատվում է այն բանի համար, որ դեպի Եվրոպա գաղթականների հոսքը կանխարգելելու նպատակով «կեղտոտ առևտրի» մեջ է մտել հետզհետե ավելի ավտորիատար դարձող Էրդողանի հետ և աչք է փակում ժողովրդավարական խնդիրների վրա: Նշյալ հաշվետվության համաձայն՝ 2015թ. հոկտեմբերին գրացվել է Թուրքիայից Հունաստան փախստականների անցումների ամենամեծ թիվը: Օրական Հունաստան է տեղափոխվել մոտավորապես 7.000 սիրիացի, իսկ ամբողջ ամսվա համար ցուցանիշը կազմել է մոտ 200.000: Գաղթականների հոսքը հաջորդող ամիսների ընթացքում զգալիորեն նվազել է՝ 2016թ. հունվարին կազմելով ընդամենը 2.000 մարդ օրական կամ 60.000 ամսական: Այդուհանդերձ, նշյալ ցուցանիշը դեռևս շարունակում է մեծ խնդիր լինել Եվրոպայի համար: Ըստ հաշվետվության՝ ողջ 2015թ. ընթացքում ընդհանուր առմամբ Եվրոպա է ներգաղթել մոտ 880.000 փախստական: Ավելի վաղ ՄԱԿ փախստականների գծով վարչության գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Ուիլյամ Սփինդլերը պահանջել էր Թուրքիայից բացել սահմանը Սիրիայից եկող բոլոր քաղաքացիական անձանց համար, որոնք միջազգային պաշտպանության կարիք ունեն: Կարդացեք նաև՝ ՄԱԿ-ն ու ԵՄ-ն Թուրքիային կոչ են անում բացել սահմանները սիրիացի փախստականների համար Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը Կիրանցում ցուցարարներին միացած զինվորականների նկատմամբ քրվարույթ է նախաձեռնվել 2 զինծառայող տեսաուղերձում ասում է, որ գնացել են Կիրանց պահի ազդեցության տակ և զղջում են կատարվածի համար Թաթոյան․ Հոգևորականները մարդկանց հետ են, քանի որ դա է բխում հոգևորականի էությունից Բագրատ Սրբազանն ասել է, որ սա ստի և ճշմարտության պայքար է, և ճշմարտությունը պետք է հաղթի Փաշինյան․ 2018–ին մենք որոշեցինք լինել տանտեր, առանց մտածելու դրա հետևանքների մասին «Ու մենք բարեհաջող կանցնենք այդ ճանապարհը»,–ասել է նա |