Թուրքիայում հայկական եկեղեցին մշակույթի տուն կդառնա

Թուրքիայում հայկական եկեղեցին մշակույթի տուն կդառնա

PanARMENIAN.Net - Թուրքիայի Մանիսա նահանգի Թուրգութլու շրջանում գտնվող պատմական հայկական եկեղեցին վերանորոգվում է:

Եկեղեցու շենքը, որը մինչև 2003թ. գործել է որպես Թուրգութլուի քաղաքապետարանի ծառայողական շենք, վերանորոգումից հետո կվերածվի Կրթության, մշակույթի և արվեստի տան, Milliyet-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ- AKP) Թուրգութլուի շրջանային կենտրոնի ղեկավար Մյուրշիթ Գեդիզլին, տեղական մի հեռուստաընկերության եթերում մտագոհություն է հայտնել, թե տարիներ շարունակ որպես քաղաքապետարանի շենք հայտնի կառույցը, որի վերանորոգման համար այսօր իրենք հանգանակություն են կատարել, վերանորոգումից հետո կարող է կրկին ուխտատեղի դառնալ:

Թերևս, թուրք պաշտոնյաին զայրացրել է այն հանգամանքը, որ պատմական հայկական եկեղեցին, տարիներ շարունակ այլ նպատակների ծառայելուց հետո նույնիսկ, դեռևս մոռացության չի մատնվել և պաշտոնական շրջանակների կողմից հիշատակվում է որպես հայկական աղոթատեղի:

Սակայն, որ վերանորոգումից հետո եկեղեցու՝ հայերին վերադարձվելու կամ վերաբացվելու վերաբերյալ որևէ տեղեկություն չկա:

Ներկայիս Թուրքիայի Շանլըուրֆա քաղաքում գտնվող «Դելիլլեր հանը» (Deliller Hanı, թարգմ.` Ապացույցների տուն) կոչված ավելի ուշ «Միլլեթ հանը» (Millet Hanı, թարգմ.`Ժողովրդական տուն) անունով անվանափոխված որբանոցը ցանկանում են առևտրի կենտրոն դարձնել:

Շինությունը նախ հանձնվել է զբոսաշրջության նախարարությանը, այնուհետև մշակութային թանգարան հիմնելու նպատակով այն դրվել է նահանգային հատուկ կառավարման վարչությանը տրամադրության տակ: Թանգարանը, սակայն, չի հիմնվել: 2006-ին թուրքական մեծ հոլդինգներից մեկը շինությունը 5 աստղանի հյուրանոցի վերածելու ծրագիր է ներկայացրել, ինչը նույնպես չի հասցվել ավարտին: Այժմ էլ կառավարությունը ցանկանում է նախկին որբանոցը վերածել առևտրի կենտրոնի:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---