Կարեն Բեքարյան. Հայ հասարակությունն որոշ չափով հիասթափված է եվրոպական արժեքներից

PanARMENIAN.Net - Ներկայումս եվրոպական արժեքների համակարգը եւ ԵՄ երկրների շահերը մոտ են միմյանց եւ հարկ է նշել, որ իրականում նրանք միանման չեն Եվրամիության բոլոր երկրների համար: Այդ մասին այսօր Երեւանում «Առաջատարությունը որպես շարժիչ ուժ եվրաինտեգրման ճանապարհին» խորագրով կլոր սեղանի ժամանակ հայտարարել է «Եվրոպական ինտեգրում» ՈԿԿ նախագահ Կարեն Բեքարյանը: Նրա խոսքերով, դրանք փորձաքարեր են, որոնք եվրոպական հանրությանը կբերեն կամ համաձայնության, կամ աղետների: «Եվրոպայի ապագան կախված է նրանից, թե որքանով է ազգայնական շարժումը համապատասխանում ԵՄ արժեքներին: Եվրոպական հարեւանության քաղաքականության ծրագրին մասնակցում են 17 երկրներ` այդ թվում Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Ուկրաինան եւ Մոլդովան: Որքնո՞վ են այդ երկրների նպատակները եւ շահերը համընկնում համաեվրոպական դիրքորոշման հետ»,-նշել է Բեքարյանը: Միեւնույն ժամանակ նա Հարավային Կովկասում տիրող քաղաքական իրավիճակը գնահատել է որպես Ռուսաստանի աստիճանական նահանջ եւ ԱՄՆ-ի էքսպանսիա: «Այդ պայմաններում եվրաինտեգրումը Հայաստանի համար ոչինչ չի նշանակում»,-գտնում է հայ քաղաքագետը:



Կարեն Բեքարյանն առանձնացրել է այն մարտահրավերները, որոնք կանգնած են Հայաստանի առջեւ եվրաինտեգրման ճանապարհին: «Դա առաջին հերթին առաջիկա խորհրդարանական ընտրություններն են: Երկրորդը` հայ հասարակությունը որոշ չափով հիասթափված է եվրոպական արժեքներից: Տեսանելի օրինակ. ԵՄ-ն ողջունում է Ադրբեջանում կայացած ընտրությունները որպես ժողովրդավարական, թեեւ դա բոլորովին այդպես չէ: Հստակ երեւում է շահի գերակայությունը ժողովրդավարական արժեքների հանդեպ: Կան նաեւ զուտ հոգեբանական տիպի մարտահրավերներ` որքանով է կիրառելի Հայաստանի համար արժեքների արեւմտյան համակարգը եւ, վերջապես, թուրքական գործոնը: Մեզ համար կարեւոր է հասկանալ, թե իրոք ինչ է Հայոց ցեղասպանությունը եվրոպական հանրության համար»,-նշել է Բեքարյանը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---