ԵՄ կոչը Թուրքիային. «Դադարեցրեք հրետակոծել Սիրիայի տարածքը»![]() 16 փետրվարի 2016 - 11:29 AMT PanARMENIAN.Net - Եվրամիության (ԵՄ) արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին Թուրքիային կոչ է արել դադարեցնել Սիրիայում քրդական «Ժողովրդի պաշտպանության ուժերի» (ԺՊՈւ-YPG) դիրքերի հրետակոծությունը: Մոգերինին հայտարարել է, որ բոլոր կողմերը պետք է կատարեն Սիրիայում կրակը դադարեցնելու մասին ընդունված որոշումը, Haberler.com-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը: Պատասխանելով Սիրիայում Թուրքիայի ու Սաուդյան Արաբիայի հնարավոր միջամտության ու Թուրքիայի զինված ուժերի կողմից Սիրիայի տարածքներում ԺՊՈւ-ի դիրքերի հրետակոծության մասին հարցին` Մոգերինին ասել է. «Օրեր առաջ բոլորս միասին, այդ թվում` Թուրքիան, նստեցինք սեղանի շուրջ և քննարկեցինք այն քայլերը, որոնք պետք է արվեն բախումները դադարեցնելու համար: Բայց մեզ համար լրիվ անսպասելի բոլորովին հակառակ միտում ենք տեսնում»: Փետրվարի 15-ին Ֆրանսիան կոչ է արել Թուրքիային դադարեցնել հրետակոծությունները՝ ուղղված Սիրիայի «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) ռազմական թև հանդիսացող «Ժողովրդի պաշտպանության ուժերի» (ԺՊՈւ-YPG) դիրքերին: Haberler-ի իրազեկմամբ` Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունն այս կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ: Թուրքիայի վերոնշյալ գործողություններին արձագանքել է նաև ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը: Նա հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հետ: Հեռախոսազրույցի ժամանակ Բայդենը նշել է, որ ԱՄՆ-ն այժմ ջանքեր է գորածդրում, որպեսզի քրդերը չօգտվեն ներկայիս իրավիճակից և զերծ մնան Թուրքիային սահմանամերձ նոր տարածքներ գրավելուց: Բայդենը Թուրքիային կոչ է արել դադարեցնել հրետակոծությունները քրդական ուժերի ուղղությամբ: Բայդենը վերահաստատել է ԱՄՆ-ի աջակցությունն Անկարային «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ պայքարում: Փետրվարի 14-ին երեկոյան Թուրքիայի զինված ուժերը (ԶՈՒ) Fırtına տեսակի թուրքական հաուբիցներով հրետակաոծել են թուրք-սիրիական սահմանամերձ Ազեզ քաղաքի հարավարևելյան Մարանաս շրջանը, որտեղ գտնվում էին Սիրիայի քրդական ուժերի զինանոցները: Կարդացեք նաև՝ Թուրքերը կրկին գնդակոծել են Սիրիայի տարածքը ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |