Հ.Դինկը դարձավ հայ-թուրքական ողբերգական պատմության ժամանակի առումով վերջին զոհը

PanARMENIAN.Net - Հրանտ Դինկի ողբերգական սպանությունը Ստամբուլում տխուր հիշեցում է այն մասին, թե որքան դժվար է որոշ ուժերին Թուրքիայում հաշտվել ինչպես սեփական անցյալի, այսինքն Հայոց ցեղասպանության հետ, այնպես էլ ներկայի` Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու անհրաժեշտությամբ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել ամերիկացի քաղաքագետ Ռիչարդ Գիրագոսյանը: Նրա խոսքերով, Հրանտ Դինկը դարձավ հայ-թուրքական ողբերգական հարաբերությունների ժամանակի առումով վերջին զոհը: «Այդ սպանությունը պետք է կոչ հանդիսանա Հայաստանի եւ Թուրքիայի համար նոր էջ բացել երկկողմ հարաբերություններում: Նրա մահը մարտահրավեր է թուրք իշխանությունների համար, որոնք պետք է դադարեցնեն հակահայկական հիստերիան, որն անթույլատրելի է ցանկացած ժամանակակից երկրում: Այն ժամանակ, երբ հայերը կսգեն, Թուրքիան պետք է դասեր քաղի եւ հասկանա, որ երկրի ապագան կախված է ինչպես Հայոց ցեղասպանության ճանաչումից, այնպես էլ ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ուղիով Թուրքիայի ընթացքից: Եվ ԵՄ-ն, եւ ԱՄՆ-ն պետք է որքան կարելի է արագ դատապարտի այդ սպանությունը եւ ճանաչի հայ-թուրքական հարաբերություններում բեկման անհրաժեշտությունը, ներառյալ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը եւ Հայաստանի շրջափակման դադարեցումը Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից»,-ընդգծել է Գիրագոսյանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---