Ինչի մասին էին PAN-ի շաբաթվա ամենահետաքրքիր հոդվածները

Ինչի մասին էին PAN-ի շաբաթվա ամենահետաքրքիր հոդվածները

PanARMENIAN.Net - Հայկական բանակի գնվելիք նոր զինատեսակների պարամետրերից ու Հայաստանում և վրաստանում տոմսերի գների համեմատությունից մինչև Որդան կարմիրի պատմություն ու հայկական ՏՏ-ի նոր օրիգինալ իրագործված գաղափարներ:

Առանձնացրել ենք ամենահետաքրքիր հոդվածները, որոնք PAN-ը գրել է անցած մի քանի օրվա ընթացքում:

Փետրվարի 18-ին հրապարակվել է ռուսական վարկով Հայաստանին վաճառվելիք զենքի ցուցակը: Խոսքը համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի, ծանր հրանետային համակարգերի, դյուրակիր զենիթահրթիռային համալիրների և այլ միջոցների մասին է: PAN-ը ներկայացնում է գնվող զենքի որոշ տեսակների հիմնական պարամետրերը

Հունգարական ցածրաբյուջետային ավիափոխադրող Wizz Air-ը 2016-ի սեպտեմբերից նախատեսում է ավելացնել Քութաիսիից իրականացվող թռիչքները: PAN-ն այդ առիթով համեմատում է Երևանից ու Թբիլիսիից որոշ հիմնական ուղղություններով իրականացվող թռիչքների գները:

Վերջին տարիներին գնալով մեծ տարածում է ստանում այսպես կոչված կինոտուրիզմը` ճամփորդությունների առանձնահատուկ ձև, որի ժամանակ մարդիկ այցելում են այն վայրերը, որտեղ նկարահանվել են հայտնի կինոֆիլմերը: Հայ ծրագրովորողները, հետևելով թրենդին, ստեղծել են հավելված, որը գտնում է վայրերը, որտեղ զարգացել են ֆիլմերի իրադարձությունները:

Փոքր Հայաստանը հարուստ է տեսարժան վայրերով, ուստի առաջին անգամ երկիր այցելած զբոսաշրջիկը բավականին բարդ ընտրության առջև է կանգնում: Ի՞նչ անել, եթե օտարերկրացին ցանկանում տեսնել ոչ ստանդարտ Հայաստանը: Հայկական ՏՏ-ոլորտը գտել է նաև այդ հարցի պատասխանը:

Շաբաթն անցավ ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի վերջնական ձևավորման սպասելիքներով ու որոշ նախարարների, այդ թվում ԿԳ ոլորտի պատասխանատու Արմեն Աշոտյանի հրաժարականը սպասելով: Աշոյանը ոլորտի «ամենաերկարակյաց» նախարարն է, ուստի PAN-ն ամփոփում է իր պաշտոնավարության 6 տարին` թվապատելով կրթության և գիտության ոլորտների որոշ կարևոր ցուցանիշների վերելքներն ու անկումները:

Հայկական գորգագործական մշակույթը հազարամյակների պատմություն ունի։ Հնագիտական տվյալների ու գրավոր աղբյուրների, ինչպես նաև մշակութաբանական հետազոտությունների հիման վրա հայտնի է, որ այն դարեր շարունակ լայնորեն հայտնի է եղել նաև հարևան ու հեռավոր երկրներում։ PAN-ը շարունակում է ներկայացնել եվրոպական Միջնադարի ու Վերածննդի դարաշրջանի ստեղծագործություն հայկական գորգը պատկերած կտավները:

Որդան կարմիրը գորգերի, մանրանկարների, ձեռագրերի հագեցած գույների կարևորագույն բաղադրիչներից մեկն էր. պատմում ենք, որդան կարմիրի ծաղկման, անկման ու ներկի վերականգման փորձերի մասին:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---