Քյոլնում դատապարտվել է Ամանորի անկարգությունների գործով առաջին մեղադրյալը

Քյոլնում դատապարտվել է Ամանորի անկարգությունների գործով առաջին մեղադրյալը

PanARMENIAN.Net - Քյոլնի առաջին ատյանի դատարանը դատապարտել է Ամանորին տեղի ունեցած անկարագությունների գործով առաջին մեղադրյալին: Ինչպես հայտնում է Deutsche Welle-ն, փետրվարի 24-ին Մարոկկոյի 23-ամյա քաղաքացին, որը սպասում է Գերմանիայում ապաստան տրամադրելու վերաբերյալ որոշման, դատապարտվել է 6 ամսվա պայմանական ազատազրկման և 100 եվրո տուգանքի գողության և թմրանյութեր պահելու համար:

Կասկածյալի դատապաշտպանը միջնորդնել էր, որ պատիժը լինի միայն ավելի խոշոր տուգանքի ձևով, որպեսզի մեղադրյալը դատվածություն չունենա, սակայն դատարանը բավարարել է դատախազի պահանջը:

Ամանորի գիշերը, կեսգիշերին մոտ, Քյոլնի կայարանամերձ հրապարակում մարոկացին խլել է բջջային հեռախոսը մի կնոջ ձեռքից, որը պատրաստվում էր լուսանկարել Քյոլնի տաճարը: 20-ամյա տուժածը չէր հասցրել տեսնել գողին, սակայն նրա կողքին կանգնած փախստականն Աֆղանստանից ցույց էր տվել, աղջիկը վազել էր գողի ետևից: Գողին խանգարել են փախչել, նա ընկել է և հետո ինքն է վերադարձրել հեռախոսն աղջկան: Դրանից անմիջապես հետո գողին ձերբակալել էր ոստիկանությունը, որը նրա մոտ նաև թմրանյութ էր հայտնաբերել:

Դատի ժամանակ մեղադրյալը խոստովանել է մեղքը և ներողություն խնդրել տուժածից:

Ամանորի գիշերը Քյոլնի տաճարի հարակից հրապարակում 15-35 տարեկան մոտ 1000 տղամարդ էր հավաքվել: Ըստ վկաների ցուցմունքների, խմած տղամարդիկ շրջապատում էին կանանց, խլում նրանց դրամապանակներն ու բջջային հեռախոսները, իսկ նրանց, ով փորձում էր միջամտել, սպառնում էին հաշվեհարդարով: Կանայք ենթարկվել են նաև սեռական ոտնձգությունների: Հիմնականում հարձակվողները եղել են աֆրիկյան և արաբական արտաքինով երիտասարդ տղամարդիկ:

Ըստ Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա դաշնային շրջանի ներքին գործերի նախարար Ռալֆ Եգերի, ընդհանուր առմամբ տուժել է ավելի քան 1200 մարդ: Միայն Քյոլնում տուժած է համարվում 1049 կին, Դյուսելդորֆում` 113, Դորտմունդում` 28, Բիլեֆելդում` 19: Տուժածները հայտնել են կողոպուտի և սեռական ոտնձգությունների մասին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---