Դինքի մարդասպանը «գորշ գայլեր»-ի հետ կապված արմատական խմբավորման անդամ է23 հունվարի 2007 - 16:53 AMT PanARMENIAN.Net - «Հրանդ Դինքի մարդասպանը ձերբակալված է եւ կկանգնի դատարանի առջեւ: Սակայն ես ցանկությունում ունեմ մի քանի պահ նշելու. թուրքական մամուլի հաղորդագրությունների համաձայն, Օգյուն Սմաստը հանդիսանում է «Համաշախարհային կարգուկանոն» արմատական խմբավորման անդամ, որը հանդիսանում է «գորշ գայլեր» անունը կրող թուրք «իդեալիստների» զանգվածային շարժման մի մասը: Դրանք հիմնական խմբից անջատվածներն են եւ ավելի շատ ուշադրություն են հատկացնում իսլամին»,- PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտնել է ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, դոկտոր Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքերով, այս խմբավորումն արդեն մի շարք ահաբեկչություններ իրականացրել էր Տրապիզոնում. կաթոլիկ հոգեւորականի սպանությունը, «ՄաքԴոնալդսի» պայթյունը: «Սա մտնում է այն խմբավորումների շարքը, որոնք կապված են «Մեծ միասնություն» պանթուրքիստական կուսկացության հետ, չնայած դրա առաջնորդ Մուխսին Յազիջիողլուն ամեն կերպ հրաժարվում է դրանից: Թուրքիայի արմատական պանթուրքիստական կուսակցությունների առանձնահատկությունը կայանում է նրանում, որ դրանք ունեն ամբողջ երկրով մեկ ճյուղավորված երիտասարդական խմբավորումներ, որոնց անդամները որոշակի գաղափարախոսական եւ ռազմական պատրաստություն անցնելուց հետո համալրում են դրանց շարքերը: Միեւնույն ժամանակ, հետաքննությունը, որքանով ես գիտեմ, հերքում է այս հանցագործության եւ որեւէ ծայրահեղական խմբավորման կապի վարկածը»,- ընդգծել է նա:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |