Կոնգրեսականներ Փալոունը և Դոլդը կոչ են արել ավելացնել ՀՀ-ին և ԼՂՀ-ին հատկացվող օգնությունը

Կոնգրեսականներ Փալոունը և Դոլդը կոչ են արել ավելացնել ՀՀ-ին և ԼՂՀ-ին հատկացվող օգնությունը

PanARMENIAN.Net - Ամերիկացի կոնգրեսականներ Ֆրենկ Փալոունն ու Ռոբերտ Դոլդը հանդես են եկել բաց նամակով, որով կոչ են արել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի մյուս գործընկերներին աջակցել ԱՄՆ-ի բյուջեի 2017թ. նախագծի շրջանակում Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին տրամադրվելիք ֆինանսական օգնության ավելացմանն ուղղված իրենց առաջարկներին, հայտնում է Արցախպրեսը Asbarez-ի վրա հղումով:

Մասնավորապես՝ Փալոնն ու Դոլդն առաջարկում են ԼՂ-ում մարդասիրական ու զարգացման ծրագրերի համար տրամադրել առնվազն 5 մլն դոլար, 40 մլն դոլարից ոչ պակաս գումար տրամադրել Հայաստանին, ժամանակավորապես կասեցնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը, քանի դեռ այդ երկիրը շարունակում է հարձակումներ իրականացնել շփման գծում։

Բացի այդ, նրանք կոչ են անում ֆինանսական օգնություն տրամադրել սիրիահայերին, իսկ Վրաստանին տրամադրվող ֆինանսական օգնության առնվազն 10 տոկոսն ուղղել հայաբնակ Սամցխե-Ջավախք շրջանի զարգացմանը։

Վերջերս ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբը (ANCA) դիմել էր Միացյալ Նահանգների իշխանություններին` պահանջելով ավելացնել Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին տրամադրվող ֆինանսական օգնության չափը, ինչպես նաև ամրապնդել հայ-ամերիկյան առևտրային կապերը:

Ավելի վաղ ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբը (ANCA) դիմել էր Միացյալ Նահանգների իշխանություններին` պահանջելով ավելացնել Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին տրամադրվող ֆինանսական օգնության չափը, ինչպես նաև ամրապնդել հայ-ամերիկյան առևտրային կապերը:

ANCA-ի պահանջները ներկայացվել են այն բանից հետո, երբ նախագահ Բարաք Օբաման հրապարակել է 2017 ֆինանսական տարվա բյուջեի նախագիծը: Օբամայի առաջարկով՝ Հայաստանին որպես տնտեսական օգնություն պետք է տրամադրվի $22.412.000, ինչը 22%-ով բարձր է նախորդ տարվա հատկացումից: Ինչ վերաբերում է հարևան Ադրբեջանին, ապա Միացյալ Նահանգների նախագահն առաջարկել է այդ երկրին տրամադրել $10.936.000:

Ռազմական օգնությանը վերաբերող տարատեսակ ծրագրերի շրջանակում Հայաստանին ու Ադրբեջանին առաջարկվել է հատկացնել հավասարաչափ գումար` $1.6 մլն երկրներից յուրաքանչյուրին: Բացի այդ, Օբաման առաջարկել է հավելյալ $1.7 մլն հատկացնել Հայաստանին` թմրանյութերի տարածման դեմ պայաքարի շրջանակում:

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին տրամադրվելիք ֆինանսական օգնության չափին, ապա ներկայացված փաստաթղթում որևէ հստակ թիվ չի նշվում: Այնուհանդերձ, ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը պահանջել է, որ ԼՂՀ-ին ԱՄՆ-ի կողմից տրամադրվի $5 մլն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---