Ռոբերտ Քոչարյան. Հայոց բանակի 15-ամյա տարեդարձը համաժողովրդական տոն է27 հունվարի 2007 - 14:26 AMT PanARMENIAN.Net - Հայոց բանակի 15-ամյակի տոնակատարության առիթով Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը պարգեւատրել է մի շարք զինծառայողների, շնորհելով նրանց հերթական զինվորական կոչումներ, ինչպես նաեւ կառավարական մեդալներ եւ շքանշաններ: Ելույթ ունենալով պարգեւատրման արարողությանը, նախագահը նշեց, որ Հայոց բանակի 15-ամյա տարեդարձը համաժողովրդական տոն է: «Այս տոնն ինձ համար, ինչպես նաեւ ձեզանից յուրաքանչյուրի համար, անձնական տոն է: Ձեզանից շատերի հետ մենք հանդիպել ենք եւ շփվել ենք բոլորովին այլ կարգավիճակում, այլ հանգամանքներում եւ այլ պայմաններում: Դրանք դաժան տարիներ էին, սակայն միեւնույն ժամանակ դրանք հերոսական օրեր էին մեր ժողովրդի համար եւ մեր երկրի պատմության համար: Մենք հպարտությամբ ենք հիշում այդ օրերն ու համատեղ ջանքերով նվաճված հաղթանակը»,-հայտարարել է նախագահը, հավելելով, որ նման բանակը պատիվ է բերում յուրաքանչյուր հայի: Քոչարյանը նշել է նաեւ, որ հայ պետականության կայացումը սկսվեց Հայոց բանակի ձեւավորումից: «Այդպիսին էին Անկախ Հայաստանի կայացման պայմանները, այդ պայմանները պարտադրվեցին մեզ, սակայն դա է մեր ժողովրդի ճակատագիրը եւ մենք ենք պատասխանատու նրա համար»,-հայտարարել է նախագահը: Նրա խոսքերով, այսօրվա դրությամբ պետության կայուն զարգացումը ուղղակիորեն կախված է Բանակում տիրող իրավիճակից, նրա մարտունակությունից, իսկ դա, առաջին հերթին, զինվորների ֆիզիկական եւ բարոյական պատրաստվածությունն է եւ ժամանակակից սպառազինությունը: Այս ամենի ապահովումը Բանակի գեներալների եւ սպաների անմիջական պարտականությունն է, ինչպես նաեւ երկրի յուրաքանչյուր քաղաքացու բարոյական պարտականությունը: «Ես ցանկանում եմ շնորհավորել Հայոց բանակի 15-ամյա տարեդարձի կապակցությամբ եւ ցանկանալ մեզ բոլորիս խաղաղություն, որը կայուն զարգացման եւ առաջընթացի նախադրյալն է»,-եզրափակել է նախագահը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |