Այսօր Իրաք է մեկնում հայ խաղաղապահների հինգերորդ հերթափոխը

PanARMENIAN.Net - Հայ խաղաղապահների հինգերորդ հերթափոխը, բաղկացած 46 հոգուց, Իրաք կմեկնի հունվարի 27-ին: Այսօր Երեւանում տեղի է ունեցել ճանապարհման հանդիսավոր արարողությունը: Ինչպես լրագրողներին է հայտնել հանդիսավոր արարողությանը ներկա Հայաստանի պաշտպանության փոխնախարար Արթուրք Աղաբեկյանը, հինգերորդ խմբի կազմում նախատեսված են որոշ փոփոխություններ, մասնավորապես, ավելացվել է բժիշկների քանակը: Նրա խոսքերով, նախատեսվում են նաեւ առաքելության շտաբային օղակի փոփոխություններ: Սպայակազմը ծառայության փորձ ունի կենտրոնական հրամանատարությունում: «Այդ կապակցությամբ, մենք մտադիր ենք օգտագործել նրանց փորձը, ներկայանալու համար միջազգային խաղաղապահ առաքելություններում այլ կազմով, այժմ արդեն շտաբային օղակում»,- նկատել է փոխնախարարը: Իրաքում գտնվող չորրորդ հերթափոխի կազմում 46 մարդ է, որոնց թվում են նաեւ շտաբի սպաներ, 5 ռազմական բժիշկ, սակրավորների խումբը եւ տրանսպորտային դասակը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
---