ԻՊ-ն զրկվել է տարածքների 1/5-ից և եկամուտների 40%-ից16 մարտի 2016 - 12:00 AMT PanARMENIAN.Net - «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը վերջին 14 ամսում կորցրել է վերահսկողությունը Սիրիայում և Իրաքում գրավված տարածքների 22%-ում: Այդ մասին ասվում է IHS վերլուծական գործակալության հետազոտության մեջ, հայտնել է Lenta.ru-ն BBC-ի ռուսական ծառայության վրա հղումով: Ըստ փորձագետների հաշվարկների, ԻՊ-ն զրկվել է այդ ընթացքում եկամուտների 40%-ից, առավելապես նավթի վաճառքից: Վերլուծաբանները դա բացատրում են նրանով, որ ծայրահեղականներն այլևս չեն վերահսկում թուրք-սիրիական սահմանը: 2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին:2014-ի օգոստոսից ԱՄՆ գլխավորած կոալիցիան ռմբակոծում է ահաբեկիչների դիրքերն Իրաքում: 2015-ի սեպտեմբերի 30-ից Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով ՌԴ-ն սկսեց ռմբակոծել ԻՊ օբյեկտները Սիրիայում: Ընթերցեք նաև` ԶԼՄ-ներ. Իրաքյան Թազա քաղաքը քիմիական գրոհի է ենթարկվել ԻՊ կողմից ԻՊ-ից իրաքյան Մոսուլի ազատագրմանը խանգարում են գրոհողների միջև տարաձայնությունները Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |