Ներգնա զբոսաշրջությունը 2015-ին նվազել է 1%-ով՝ ՌԴ-ից այցերի թիվն ընկել է18 մարտի 2016 - 17:41 AMT PanARMENIAN.Net - Դեպի Հայաստան ներգնա զբոսաշրջիկների հոսքերում ըստ աշխարհագրության որոշ փոփոխություններ են գրանցվել։ Մասնավորապես, պակասել է ռուսաստանցի, վրացի, իտալացի ու ֆրանսիացի զբոսաշրջիկների թիվը, ավելացել՝ Իրանից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Գերմանիայից, Իսպանիայից, Ավստրալիայից, Իրաքից եկածների թիվը: Այս մասին Հայաստանում զբոսաշրջության և ավիացիայի զարգացման թեմայով քննարկմանը հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը։ «Այսինքն՝ այլ շուկաների համեմատ մենք նույնիսկ ունենք աճ, ինչը նշանակում է, որ Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը մեծանում է, դեպի Հայաստան զբոսաշրջությունը՝ աճում», - ասել է նա, գրում է Tert.am-ը: Նա նկատել է, որ ենթակառուցվածքների առումով Հայաստանն ունի զգալի հաջողություններ. «Միայն 2015-ին 4 նոր հյուրանոց է բացվել Հայաստանում, որից 2-ը մարզերում` Ջերմուկում և Հաղպատում»։ Ապրեսյանի խոսքով՝ ներգնա զբոսաշրջությունը 2015-ին 2014-ի համեմատ նվազել է 1%-ով, բացարձակ թվով կազմելով 1 միլիոն 192 հազար: Ըստ Զբոսաշրջության վարչության պետի՝ նվազումը հիմնականում պայմանավորված էր Ռուսաստանից այցելությունների նվազմամբ. այս ուղղությունը Հայաստանի համար եղել է առաջինը՝ իր շուրջ 45 տոկոսով: Ընդհանրապես ՌԴ-ից 2015-ին, կապված ռուբլու փոխարժեքի նվազման հետ, արտագնա զբոսաշրջությունը ոչ միայն Հայաստան, այլև բոլոր ուղղություններով նվազել է՝ 9 ամսվա տվյալներով` 31 տոկոսով, դեպի Հայաստան` 6 տոկոսով: Կա չնչին նվազում նաև Ֆրանսիայից, Իտալիայից, Վրաստանից եկած զբոսաշրջիկների առումով: Փոխարենը կա այլ շուկաներից ներգնա տուրիզմի աճ, մասնավորապես՝ Իրանից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Գերմանիայից, Իսպանիայից, Ավստրալիայից, Իրաքից: Տնտեսագետ, տուրիզմի ոլորտի փորձագետ Արտակ Մանուկյանը նկատել է, որ ներկայացված վիճակագրությունից արդեն իսկ կարելի է որոշակի եզրակացություններ անել: Ըստ նրա` այցելությունների աճին նպաստել է Քիմ Քարդաշյանի այցելությունը Հայաստան: Նա ասել է, որ պետք է արձանագրվեր դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների աճ , քանի որ նախորդ տարի անցկացվել էին մարքեթինգային լուրջ քայլեր, սակայն գրանցվել է մոտ 1 տոկոս նվազում: Նա առաջարկել է լուրջ ուշադրություն դարձնել այն փաստի վրա, որ խզվածությունը մեկնող և ժամանող հայերի միջև գնալով փոքրանում է: Այսինքն` Հայաստանը, որքան զբոսաշրջիկ է ընդունում, գրեթե նույնքան էլ արտահանում է: Վիճակագրական տվյալներով` 2013-ին Հայաստան է ժամանել 1 միլիոն 84188 միջազգային զբոսաշրջիկ` 12,6 տոկոսով ավելի, քան 2012 թվականի նույն ժամանակահատվածում: 2014 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ է այցելել 941.151 զբոսաշրջիկ` 13,6 %-ով ավելի, քան` նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: 2000-2013 թվականների ընթացքում Հայաստան այցելած ներգնա զբոսաշրջիկների թիվն ավելացել է ավելի քան 24 անգամ: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ԵՄ դեսպան․ Խաղաղության եվրոպական հիմնադրամից ՀՀ-ին միջոցների տրամադրման քննարկումները շարունակվում են ԵՄ դեսպանի խոսքով՝ դեռ չափազանց վաղ է այս փուլում մանրամասների վերաբերյալ խոսելը Էջմիածնից 6 բերման ենթարկված կա զենք–զինամթերք պահելու կասկածանքով Ըստ շարժման, բերման են ենթարկվել «Էջմիածին» դաշինքի ավագանու անդամները, որոնք պատրաստվում էին դիմավորել Փաշինյանին Հունահայոց կազմակերպությունները զորակցություն են հայտնել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը «Թափ առած շարժումը ուղղակի մերժումն է ժողովուրդին կողմից՝ իր հաշվին կայացվող որոշումների»,–ասվում է հայտարարության մեջ Միրզոյանն ու Բայրամովը մայիսի 11–ին կշարունակեն բանակցել Մայիսի 10–ին տեղի է ունեցել առաջին փուլը |