Հայկական ոսկերչական ընկերությունները՝ «ԱՌՈՒ» 26-րդ ոսկերչական ցուցահանդեսին18 մարտի 2016 - 18:43 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ մարտի 20-23-ը հայկական ոսկերչական 7 ընկերութուն Ղազախստանի Ալմաթի քաղաքում կմասնակցեն «ԱՌՈՒ» 26-րդ ոսկերչական ամենամյա ցուցահանդեսին: Միջազգային այս ցուցահանդեսին սպասվում է մոտ 20.000 մարդու այցելություն, այդ թվում՝ խոշոր գնորդ և դիստրիբյուտորական կազմակերպությունների ներկայացուցիչներ: «ԱՌՈՒ»-ն տարեկան 2 անգամ կազմակերպվում է Ղազախստանի երկու մայրաքաղաքներում՝ Ալմաթիում և Աստանայում, երկրի կառավարության ու Ոսկերիչների ազգային ասոցիացիայի աջակցությամբ: Այն միակ մասնագիտացված ցուցահանդեսն է Կենտրոնական Ասիայում: «Հետազոտությունները ցույց են տալիս, որ ոսկերչական ցուցահանդեսին մասնակցությունը հաջորդող հետագա ժամանակամիջոցում նպաստում է վաճառքի ծավալների աճին: Ձեռք են բերվում արտահանման պատվերներ: Օրինակ, հայկական ընկերություններից մեկը նախորդ ցուցահանդեսից հետո աշխատանքներ է իրականացրել և առաջիկայում իր ֆիրմային խանութ-սրահը կբացի Ալմաթիում: Մի շարք դեպքերում բանակցություններ են ընթանում, արտահանման պատվերներ են քննարկվում: Հենց այդ նպատակով՝ արտահանման խթանման համար, Հայաստանի զարգացման հիմնադրամն աջակցել է հայկական ոսկերչական ընկերությունների մասնակցությանը ցուցահանդեսին»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը: Ոլորտի հայաստանյան նվաճումները «ԱՌՈՒ-Ալմաթի» 26-րդ միջազգային ցուցահանդեսին կներկայացնեն «Դեռոն», «Ջեյ Սի Էյ», «ԵՈԳ Գնոմոն», «Միտարիո Գոլդ» ընկերությունները և «Դավթյան Դիզայն», «Արտակ Բոջիկյան», «Երեմ Հովհաննիսյան» ԱՁ-երը: Հայրենական ոսկեգործական ընկերությունները կցուցադրեն ոսկյա և արծաթյա զարդեր, արծաթյա սպասք, թանկարժեք և կիսաթանկարժեք քարերով հուշանվերներ, ժամացույցներ, բնական քարեր և այլ աշխատանքներ: «ԱՌՈՒ» 26-րդին Հայաստանից և Ղազախստանից բացի, կմասնակցեն շուրջ 80 ընկերություններ Ռուսաստանից, Ուկրաինայից, Իտալիայից, Բելգիայից, Թուրքիայից, Հնդկաստանից, Չեխիայից, ԱՄԷ-ից: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների |