Թուրքիայում հերթական եկեղեցին մշակույթի տան է վերածվում. Բակում մարդու ոսկորներ են գտել![]() 21 մարտի 2016 - 17:24 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի Մուղլա նահանգի Դատչա շրջանում 19-րդ դարում կառուցված հունական եկեղեցին որոշել են դարձնել մշակույթի տուն: Եկեղեցու վերանորոգման աշխատանքների ընթացքում հին գերեզմանոց ու մեծ թվով մարդկային ոսկրակտորներ են հայտնաբերվել, Demokrathaber.net-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը: 1932-ից հետո տեղի հույն բնակչության հեռանալուց հետո լքված եկեղեցին 1970-ից ի վեր տեղական իշխանությունների կողմից որպես պահեստ է օգտագործվել: Թուրքիայում սա առաջին դեպքը չէ, երբ լքված կամ կիսավեր հայկական ու հունական եկեղեցիները վերածվում են շրջանային կամ քաղաքային մշակութային տների: 2015-ին Սասուն գավառում գտնվող 1500-ամյա հայկական Սբ Պետրոս վանական համալիրը, որ հարակից գյուղացիների կողմից որպես ախոռ էր օգտագործվում, պետական գրանցում էր ստացել: Միության նախագահ Ազիզ Դաղջըն տեղեկացրել է, որ հրդեհի հետևանքով այրվել են հայ հոգևորականների ոսկորները, որոնք ավելի վաղ գերեզմանափոսերից դուրս էին թափել գանձ որոնողները: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |