Վ.Օսկանյան. Շահագրգիռ երկրները կարող են աջակցել հայ-թուրքական սահմանի բացմանը 1 փետրվարի 2007 - 14:37 AMT PanARMENIAN.Net - Հաագայում ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հանդիպել է Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների եւ հանձնաժողովի նախագահ Թոմ Վան Բաալենի հետ: Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հարաբերությունները, Նիդերլանդների կողմից Հայաստանում իրագործվող ծրագրերը, Հայաստանում կայանալիք ընտրությունների նախապատրաստման ընթացքը, տարածաշրջանային խնդիրներ: Խորհրդարանականների խնդրանքով Վարդան Օսկանյանը ներկայացրեց Հայաստանում իրագործվող բարեփոխումները սահմանադրական փոփոխություններից հետո` առանձնահատուկ կարեւորելով առաջիկա խորհրդարանական ընտրությունների ազատ ու արդար անցկացումը: Այս առումով նշվեց մեր մտադրությունը առաջիկա օրերի ընթացքում հրավիրել միջազգային դիտորդական առաքելություններ: Խոսվեց նաեւ ՀՀ արտաքին քաղաքականության առաջնայնությունների մասին, եվրոպական եւ եվրաատլանտյան կառույցների հետ համագործակցության ծրագրերի` ԵԽ-ի առջեւ ստանձնած պարտավորությունների կատարման, ԵՄ եւ ՆԱՏՕ-ի հետ ստորագրված գործողությունների ծրագրերի կատարման ընթացքի մասին: Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին` խորհրդարանականները նշեցին, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացը Նիդերլանդներում թեժ բանավեճերի առիթ է հանդիսացել, ինչն իր արտացոլումն է գտել նաեւ երկրի օրենսդիր ատյանում: Շնորհակալություն հայտնելով 2004 թ. Նիդերլանդների խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար` նախարար Օսկանյանը ներկայացրեց հայ-թուրքական հարաբերությունների ներկա վիճակը: Նա կարեւորեց շահագրգիռ եւ բարեկամ պետությունների աջակցությունը երկխոսության ծավալման եւ սահմանների բացման հարցում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |