Ընթացիկ տարում Հայաստանը կմասնակցի ՆԱՏՕ-ի 80 ծրագրերին 5 փետրվարի 2007 - 15:14 AMT PanARMENIAN.Net - 2007 թվականին Հայաստանը կմասնակցի շուրջ 80 համատեղ միջոցառումների ՆԱՏՕ-ի շրջանակներում: Այդ մասին Երեւանում հայտարարել է ՀՀ պաշտպանության փոխնախարար գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանը: «Բոլոր միջոցառումները կանցնեն գործընկեր երկրների եւ ՆԱՏՕ-ի համագործակցության, ինչպես նաեւ Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (IPAP) շրջանակներում: Միջոցառումների թվում են համատեղ ուսումնափրկարարական զորավարժությունները եւ Կապի զորքերի «Best efforts» զորավարժությունները, որը 2007 թվականին մասնակիորեն կանցնի Հայաստանում»,-ասել է Աղաբեկյանը:Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |