Փոխհրաձգությունը սահմանում կապված է սեզոնային գործոնների հետ 5 փետրվարի 2007 - 15:38 AMT PanARMENIAN.Net - «Փոխհրաձգությունը հայ-ադրբեջանական սահմանում ինքնաբուխ բնույթ է կրում եւ կապված է սեզոնային գործոնների հետ, այդ թվում սահմանում ինժեներական աշխատանքների կատարման եւ զինվորական համակազմի փոփոխման հետ»,-հայտարարել է Երեւանում ՀՀ պաշտպանության փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանը: Նրա խոսքերով, նույնը կարելի է ասել նաեւ այսպես կոչված «նշանառուների պատերազմի» մասին, որն այժմ ընթանում է շփման գծում: Պաշտպանության փոխնախարարն ընդգծել է, որ հայկական կողմը չի կարծում, թե զինադադարի խախտումների հիմքում հակամարտության կողմերի ռազմական ղեկավարության հրահանգներն են, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»:Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |