ՌԴ ԱԻՆ. ՀՀ-ում աշխատող ռուսաստանցի փրկարարները հատուկ կարգավիճակ ունեն29 մարտի 2016 - 13:43 AMT PanARMENIAN.Net - Մարտին Հայաստանում բացված Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի աշխատակիցները հատուկ կարգավիճակ ունեն: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԻՆ միջազգային գործունեության դեպարտամենտի ղեկավար Մաքսիմ Զայկոն: «Համաձայնագիրը, որը կենտրոնի բացման օրը ստորագրեցին ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և տարերային աղետների հետևանքների վերացման նախարար Վլադիմիր Պուչկովը ու ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, հատուկ կարգավիճակ է տալիս կենտրոնի ռուսական անձնակազմին»,-ասել է Զայկոն, հայտնում է «Ինտերֆաքսը»: Նա պարզաբանել է, որ դա պաշտպանվածության որոշակի երաշխիքներ է ապահովում կենտրոնի ռուսաստանցի աշխատակիցների համար չնախատեսված անբարենպաստ իրավիճակի դեպքում: Ըստ նրա, մասնավորապե, կենտրոնին և նրա անձնակազմին լայն արտոնություններ և իմունիտետ է շնորհվել գործունեության բոլոր ոլորտներում, այդ թվում տարածքների, տրանսպորտային միջոցների և նամակագրության անձեռնմխելիություն: Բացի այդ, կենտրոնը, գույքը ազատված են բոլոր հարկերից, գանձումներից ու տուրքերից, որոնք գանձվում են ՀՀ տարածքում»,-ասել է Զայկոն: Նա պարզաբանել է, որ այդ արտոնությունները կոչված են օպտիմալացնելու կենտրոնի աշխատանքն ու նվազեցնելու ծախսերը, որոնք անհրաժեշտ են դրա լիարժեք գործունեության համար: Զայկոն հավելել է, որ նմանատիպ համաձայնագիր էր նախատեսվում կնքել նաև Սերբիայի հետ` 2014-ին աշնանը Բելգրադ ՌԴ նախագահ Պուտինի այցի ժամանակ, սակայն դա տեղի չունեցավ: «Վերջին պահին սերբական կողմը պնդեց, որ հարցը հանվի օրակարգից: Բանակցությունները սերբերի հետ շարունակվում են մինչ օրս»,-ասել է նա: Մարտի 18-ին ՀՀ Կոտայքի մարզում բացվեց հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնը: Կենտրոնի հիմնական նպատակն է՝ արտակարգ իրավիճակների կանխարգելման, դրանց հետևանքների վերացմանն ուղղված հնարավորությունների և մեխանիզմների զարգացումն ու հզորացումը: Այն կոչված է նպաստելու տարածաշրջանային համագործակցության զարգացմանը, բարձրացնելու բնակչության պաշտպանվածության և տարածաշրջանում տեղի ունեցած արտակարգ դեպքերին օպերատիվ արձագանքման մակարդակը: Կենտրոնի ստեղծումը պայմանավորված է ոչ միայն «ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև արդյունաբերական վթարների, տարերային աղետների կանխման և դրանց հետևանքների վերացման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրով, այլև` համապատասխանում է «ՀԱՊԿ շրջանակում արագ արձագանքման հավաքական ուժերի ստեղծման» ծրագրին և ՄԱԿ-ի աղետների ռիսկերի նվազեցման միջազգային ռազմավարությանը: «Կենտրոնը տարածաշրջանում առաջինն է, սա մեծ նվաճում և քայլ է դեպի առաջ: Ռուս-հայկական հումանիտար կենտրոնն այստեղ կծառայի և՛ Հայաստանի Հանրապետության համար, և՛ այն երկրների համար, ովքեր մեր օգնությունը կխնդրեն: Սա առաջին քայլն է, մեծ ներդրումներ են լինելու: Սա դեռ սկիզբն է, մենք գնալու ենք առաջ»,-ասել էր Արմեն Երիցյանը: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից Պօղոսեանը նշանակվել էր պաշտոնում 2022–ի հունվարին Բագրատ սրբազանը՝ առաջնորդությունը քաղուժերին փոխանցելու մասին․ Թող գան, վերցնեն, ով ցանկանում է «Ես բոլորի հետ խոսում եմ»,–ասել է նա |