Հայաստանն որակապես նոր մակարդակի է բարձրացրել իր հարաբերություններն Եվրամիության հետ

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ ԵՄ-ի համագործակցությունը որակապես նոր մակարդակի է բարձրացել: Նման կարծիք է հայտնել Դաշնակցությունից Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-ԵՄ համագործակցության խորհրդարանական հանձնաժողովի անդամ Արմեն Ռուստամյանը, երկուշաբթի Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանկ: «Հայաստանն որակապես նոր մակարդակի է բարձրացրել իր հարաբերություններն Եվրամիության հետ: Անշուշտ, իրավական առումով կողմերի միջեւ գործում է համագործակցության մասին համաձայնագիրը, սակայն Եվրոպական հարեւանության նոր ծրագիրը նոր խթան կհանդիսանան Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման համար: Այդ ծրագրում հստակ սահմանված են Հայաստանի եվրաինտեգրման համար անհրաժեշտ բոլոր քայլերը»,-հայտարարել է նա:



Մեկնաբանելով հունվարի 29-30 Բրյուսելում կայացած Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 9-րդ նիստի արդյունքները` Ա.Ռուստամյանը նշել է, որ նիստը չափազանց արդյունավետ էր:



Նրա խոսքերով, հանձնաժողովի աշխատանքը հանգեցրեց բազում դրական առաջխաղացումների, մասնավորապես, եվրոպական կառույեցներում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման քննարկմանը: «Այս առումով մենք փորձեցինք օգտագործել բոլոր խորհրդարանական լծակները հակամարտության խաղաղ կարգավորմանը նպաստելու համար, ԼՂՀ դիրքորոշումները ներկայացնելու եւ պաշտպանելու համար»,-ընդգծել է նա: Հանձնաժողովի աշխատանքի այլ կարեւոր գործոնների թվում Ա.Ռուստամյանը նշեց հայ-թուրքական երկխոսության հաստատումը, դրա զարգացման խնդիրների պարզաբանումը:



Ինչպես հաղորդեց Ա.Ռուստամյանը, Հայաստան-ԵՄ հանձնաժողովի նիստի արդյունքում ընդունվել է հատուկ հայտարարություն, որն անդրադառնում է Հայաստանի եւ ԵՄ-ի հարաբերություններին, Հայաստանի ներքին իրավիճակին, Լեռնային Ղարաբաղի հարցին, հայ-թուրքական հարաբերություններին, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---