ԳԱԼԻՆԱ ՍՏԱՐՈՎՈՅՏՈՎԱՆ ՀԵՏՄԱՀՈՒ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՄԵԴԱԼՈՎ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի հայտնի քաղաքական գործիչ Գալինա Ստարովոյտովան հետմահու պարգեւատրվել է Լեռնային Ղարաբաղի «Մխիթար Գոշ» մեդալով: ԼՂՀ նախագահի մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, Գալինա Ստարովոյտովան այդ պարգեւին է արժանացել հայ եւ ռուս ժողովրդների միջեւ բարեկամության ամրապնդման, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազգային-ազատագրական շարժման գաղափարների պաշտպանության եւ քարոզչության գործում ծանրակշիռ ավանդի համար:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---