ԵԱՀԿ-ի հայկական պատվիրակությունն առաջարկել է մշակել Ղարաբաղի հարցով բանաձեւ

PanARMENIAN.Net - Հայկական պատվիրակությանը չի անհանգստացնում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հարցի բարձրաձայնումը ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանին, որն իր աշխատանքը կսկսի փետրվարի 21-ին Վիեննայում: Այդ մասին չորեքշաբթի լրագրողներին հայտարարել է ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, Հայաստանի խորհրդարանի փոխ-խոսնակ Վահան Հովհաննիսյանը: «Ադրբեջանը հերթական անգամ բարձրացնում է այս հարցը, մենք դրան կպատասխանենք, եւ դրանից ոչինչ չի փոխվի»,- ասել է Հովհաննիսյանը:



«Մենք զեկույց ունենք, եւ հայկական կողմը առաջարկել է զեկույցի հիման վրա բանաձեւ մշակել»,- հավելել է փոխ-խոսնակը: Նրա խոսքերով, որպեսզի բանաձեւը միակողմանի չլինի, հայկական կողմը ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գորան Լենմարկերին առաջարկել է չեզոք աշխատանքային խումբ ստեղծել, ուր կմտնեն մեկական ներկայացուցիչ Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից, ինչպես նաեւ ԵԱՀԿ եվրոպական անդամ-երկրների ներկայացուցիչներ: «Մենք անպայման կհրավիրենք նաեւ փորձագետներ Ղարաբաղից»,- ընդգծել է փոխ-խոսնակը, հավելելով, որ այս առաջարկը այժմ քննարկվում է, հաղորդում է «Նովոստի-Առմենիան»:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---