ՀՀ ՊՆ-ն հրապարակել է զոհված զինվորներից 15-ի անունը (թարմացվող) 5 ապրիլի 2016 - 11:56 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում շարունակում է հրապարակել ԼՂՀ հակամարտության գոտում զոհված զինծառայողների անունները: Հրապարակվել է 15 անուն: Նրանք են. Կրտսեր սերժանտ Վրեժ Վարդանի Սարգսյան, 1989-ի ծնված, ծառայում է 2013-ից. հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 5-ին՝ ժամը 17:00-ին, հուղարկավորությունը` վաղը, ժամը 13:00. հասցե ` Գեղարքունիքի մարզ, Փոքր Մասրիք գյուղ: Շարքային Աբրահամյան Հարություն Հովհաննեսի,1985-ին ծնված, ծառայում է 2013-ից, հոգեհանգիստն այսօր է՝ ժամը 17:00, հուղարկավորությունը՝ վաղը, ժամը 13:00. հասցե` Գեղարքունիքի մարզ, Արեգունի գյուղ Շարքային Սլոյան Քյարամ Քալալի: Ծնվել է 1996-ին, 2014-ի զորակոչ, Աշտարակի ԶԿ: Հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 5-ին՝ ժամը 18:00: Հուղարկավորությունը` ապրիլի 6-ին՝ ժամը 12:00-ին Արագածոտնի մարզի Արտաշավանում: Շարքային Աղասի Ասատրյան, 1996-ի ծնված, 2014-ի զորակոչ, հոգեհանգիստն այսօր է՝ ժամը 18:00-ին, հուղարկավորությունը ` վաղը՝ ժամը 13:00. հասցե` Մասիս քաղաք, Կայարանի ակումբ: Կրտսեր սերժանտ Իսկանդարյան Ռուբեն Աշոտի,ծնված 1993-ին, 2014-ի զորակոչ, Շահումյանի ԶԿ Հոգեհանգիստ՝ ապրիլի 5-ին՝ ժամը 18:00,Հուղարկավորությունը` 6-ին՝ ժամը 13:00Երևանի Արգավանդի խճուղի, սգո սրահ: Ավագ լեյտենանտ Ստեփանյան Մերուժան Արթուրի,ծնված 1993-ի, ՀՀ ԶՈՒ-ում ծառայում է 2009-ից, Գյումրու ԶԿ:Հոգեհանգիստը՝ ապրիլի 5-ին՝ ժամը 14:00-ին, հուղարկավորությունը` 6-ին՝ ժամը 14:00Գյումրի Սբ. Նշան եկեղեցում: 4 վ հրամանատար կապիտան Ուրֆանյան Արմենակ Մերսի: Ծնվել է 1990-ին, ԶՈՒ-ում ծառայում է 2007-ից, Նորքի ԶԿ: Հոգեհանգիստը՝ ապրիլի 5-ին՝ ժամը 17:00-ին: Հուղարկավորությունը` ապրիլի 6-ին՝ ժամը 14:00 Երևանի Սբ. Հովհաննես եկեղեցում: Կապիտան Ուրֆանյանն իր անձնակազմի հետ միասին երկար մարտի է բռնվել հակառակորդի հետ: Հակառակորդի գերազանցող ուժերի ճնշման տակ անձնակազմին հետ ուղարկելով միայնակ շարունակել է մարտը, խոցելով մեկ տանկ և մոտ մեկ տասնյակ թշնամու զինվոր: Վերջում մի քանի նռնակ նետելով չի թողել իրեն շրջապատեն ու վերջին նռնակով իր հետ միասին պայթեցրել է մոտեցողներին: Զորամասի ԻՍՎ հրամանատար, կապիտան Հովսեփ Գեղամի Կիրակոսյան: Ծնվել է 1988-ին, ԶՈՒ-ում ծառայում է 2006-ից, Էջմիածնի ԶԿ: Հոգեհանգիստը. ապրիլի 4-ին՝ ժամը 18:00-ին, հուղարկավորությունը` ապրիլի 5-ին՝ ժամը 14:00, Արմավիրի մարզի Ապագա գյուղի մշակույթի տանը: ՀՀՍ ծառայության պետ,մ-ր Թորոյան Հայկ Վահանի, ծնվել է 1985-ին, ԶՈՒ-ում 2002-ից, Արաբկիրի ԶԿ, Երևան: 2հգմ 2 հխդ հրամանատար,ավ լ-տ Ստեփանյան Մերուժան Արթուրի, ծնվել է 1993-ին, ԶՈւ-ում 2009-ից, Գյումրու ԶԿ:Կրտ. ս-տ Իսկանդարյան Ռուբեն Աշոտի, ծնվել է 1993-ին, 2014-ի զորակոչ, Շահումյանի ԶԿ, Երևան: Զորամասի ՆԱՎ առբերման դասակի վարորդ, պայմանագրային զինծառայող, շարքային Նոդարիկ Արտաշի Մարգարյան: Ծնվել է 1963-ին, Մատաղիսի ԶԿ, հոգեհանգիստը՝ ապրիլի 4-ին՝ ժամը 17:00, հուղարկավորությունը` ապրիլի 5-ին՝ ժամը 13:00-ի, Լոռու Գուգարք (Մեղրուտ) գյուղում: Հետախույզ - գնդացրորդ, պայմանագրային զինծայառող, շարքային Սասուն Ֆահրադի Մկրտչյան: Ծնված 1989-ին, ԶՈւ-ում ծառայում է 2011-ից, Արաբկիրի ԶԿ: Հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 4-ին՝ ժամը 17:30, Կոնդի Սբ Հովհաննես եկեղեցում, հուղարկավորությունը` ապրիլի 5-ին՝ ժամը 14:00-ին: 15 վ 1դ 1ջ հրամանատար սերժանտ Փարամազյան Յուրի Անատոլիի: 2014/1 զորակոչ, ԼՂՀ Մարտունու ԶԿ, հասցե՝ քաղաք Մարտունի: Զորամասի ԶՏ ծառայության պետ մայոր Մայիլյան Հովսեփ Ռաֆայելի: Ծնվել է1978 թ., 1998 թ.-ից ԶՈւ-ում, Հադրութի ԶԿ, հասցե՝ Հադրութի շրջանի Տումի գյուղում: Ապրիլի լույս 2-ի գիշերից ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 7 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), 29 տանկ ու 5 զրահամեքենա: Ադրբեջանն ընդունել է 15 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում մի քանի տասնյակ դիակներ կան, 1 ուղղաթիռ և 1 ԱԹՍ: Հայկական կողմից զոհվել է 20 զինծառայող, 26-ն անհետ կորել, մոտ 72-ը վիրավոր է: Հայկական կողմը նաև կորցրել է մեկ տանկ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրթիռահրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերին: Մարտունիում դպրոցի հրետակոծման հետևանքով զոհվել է 12-ամյա երեխա, 3 տարեց մարդ դաժանաբար սպանվել Թալիշ գյուղում: Եվս 6 քացաքացիական, որոնցից երկուսը երեխա էին, վիրավորվել են: Հղումներ թեմայով. Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Ավինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնում է Փարիզ Ավինյանը կհանդիպի Անն Իդալգոյի հետ ՀՀ և Հնդկաստանի ՊՆ–ները ստորագրել են 2024-2025 թթ. գործակցության պլանը․ Աշխատանքային խումբ կստեղծվի Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր Երևանում վերսկսվել են անհնազանդության ակցիաները․ Ցուցարարները հավաքվելու են Ազատության հրապարակում Ժամը 17։00–ին EBRD միջազգային ֆորումի շրջանակներում կայանալու է միջոցառում, որին մասնակցելու է վարչապետը Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա |