«Ժառանգությունը» ԱԺ քննարկմանն է ներկայացրել Արցախի անկախությունը ճանաչելու մասին օրինագիծը![]() 5 ապրիլի 2016 - 16:41 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցությունը օրենսդրական նախաձեռնության իրավունքով խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագիծը: Նախաձեռնությանը ստորագրությամբ միացել է նաև ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը, հայտնում է խմբակցության լրատվական ծառայությունը: Ազգային ժողովում նշված օրենքի նախագծի քննարկման ժամանակ, որպես հիմնական զեկուցող հանդես է գալու ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ «Ժառանգություն» խմբակցությունը Ազգային ժողովում շրջանառության մեջ դրել է մի քանի անգամ` սկսած 2007 թվականից: Ապրիլի լույս 2-ի գիշերից ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 7 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), 29 տանկ, 5 զրահամեքենա, ՏՕՍ 1 ծանր հրանետային համակարգ: Ադրբեջանն ընդունել է 16 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը: Հայկական կողմն ունի 20 զոհ, 72 վիրավոր, 26 անհետ կորած: Սպանվել է 4 խաղաղ բնակիչ: Ավելի վաղ ՀՀ նախագահը հրահանգել է արտաքին գործերի նախարարությանը՝ աշխատել Լեռնային Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու ուղղությամբ: Նախագահը ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ հանդիպմանը ասել էր նաև. «Մեկ անգամ չէ, որ ես հայտարարել եմ, որ եթե, իրոք, ռազմական գործողությունները շարունակվեն և ստանան լայնածավալ մասշտաբ, Հայաստանի Հանրապետությունը ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի անկախությունը»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |