ԱԺ պատգամավորը կոչ է անում ՌԴ և Իսրայելի իշխանություններին դադարեցնել զենքի վաճառքն Ադրբեջանին 6 ապրիլի 2016 - 13:04 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ, խորհրդարանական Հայաստան-Իսրայել բարեկամության խմբի անդամ էդմոն Մարուքյանը կոչ է արել ՌԴ և Իսրայելի իշխանություններին դադարեցնել Ադրբեջանի հետ ռազմական համագործակցությունը: Նա դիմել է վերոնշյալ երկրների իշխանություններին նման բովանդակության նամակով: «Ռուսաստանի Դաշնության և Իսրայել պետության իմ գործընկերներին և իշխանություններին կոչ եմ անում չեղարկել Ադրբեջանի հետ ունեցած ռազմական համագործակցության պայմանագրերը, դադարեցնել պայմանագրերով նախատեսված զինատեսակների մատակարարումն ու սպասարկումը, քանի որ նախկինում ձեռք բերված զենքի գործադրմամբ Ադրբեջանը վերջին մի քանի օրերի ընթացքում կատարել է ռազմական հանցագործություններ` խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքներ և պատերազմի կանոններ, որոնք ամրագրված են մի շարք միջազգային փաստաթղթերով»,-ասվում է նամակում: Ապրիլի լույս 2-ի գիշերը կտրուկ սրվեց իրավիճակը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանի նախահարձակ գործողությունների հետևանքով: Ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների 4 օր տևած թեժ մարտերում ոչնչացվել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 12 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը: Հայկական կողմն ունի 29 զոհ, 101 վիրավոր, ևս 28-ն անհետ կորած է: ՊԲ-ն նաև 14 տանկ է կորցրել: Ապրիլի 5-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ հաստատվել է կրակի դադարեցման երկկողմանի համաձայնություն՝ բանակցային գործընթաց անցկացնելու համար: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |