Բախում Փարիզում՝ քրդերի ու հակահայ ցույց անող ադրբեջանցիների միջև (վիդեո) 11 ապրիլի 2016 - 11:22 AMT PanARMENIAN.Net - Քրդստանի աշխատավորական կուսակցության աջակիցները հարձակվել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանատան մոտ բողոքի ցույց անող ադրբեջանցիների վրա՝ խանգարելով ակցիան: Ինչպես երևում է տարածված տեսանյութի կադրերում, մի խումբ երիտասարդներ՝ Քրդստանի, ՔԱԿ կուսակցության և Աբդուլա Օջալանի դիմանկարը կրող դրոշներով, քարերով ու ձողերով հարձակվում են ցուցարարների վրա, տապալում նրանցից մի քանիսին ու փախչում: Ադրբեջանցիները փորձել են հետապնդել նրանց՝ ցույցը, այսպիսով, տապալվել է: Քրդերն 80-ականների կեսերից ակտիվ պայքար են մղում անկախության համար: 25 տարվա ընթացքում սպանվել է ավելի քան 40 հազար մարդ: Թուրք-քրդական հարաբերությունների վերջին սրացումը սկսվեց 2015-ին, երբ Թուրքիան, խախտելով գործող հրադադարի ռեժիմը, սկսեց ռմբակոծել ՔԱԿ ճամբարները, իսկ զինյալները պատասխան գործողությունների դիմեցին: Բախումներում սպանվել են հարյուրավոր մարդիկ թե քրդերի, թե Թուրքիայի կողմիցԼ Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |