ՊՆ-ն շարունակում է հրապարակել զոհված զինվորների անունները11 ապրիլի 2016 - 19:14 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի զինուժի հետ բախումներում զոհված ևս մի քանի հայ զինծառայողի անուն: Շարքային Գևորգյան Արթուր Գառնիկի: Ծնվել է 1997թ., 2015/1 զորակոչ, Կոտայքի ԶԿ: Հոգեհանգիստը տեղի է ունեցել ապրիլի 11-ին՝ ժամը 17:00-ին, հուղարկավորությունը` ապրիլի 12-ին՝ ժամը 13:00-ին Աբովյանում: Շարքային Սիմոնյան Ազատ Քաջիկի, ծնված 1996թ., 2014/2 զորակոչ, Կոտայքի ԶԿ: Հոգեհանգիստն եղել է ապրիլի 11-ին՝ ժամը 18: 00-ին, հուղարկավորությունը` ապրիլի 12-ին՝ ժամը 13:00-ին Կոտայքի մարզի Կամարիս գյուղում: Շարքային Եսայան Ժորա Արթուրի, ծնված 1996թ., 2014/2 զորակոչ, Մասիսի ԶԿ: Հոգեհանգիստը տեղի է ունեցել ապրիլի 11-ին՝ ժամը 18:00-ին, հուղարկավորությոընը տեղի կունենա ապրիլի 12-ին՝ ժամը 13:00-ին Արարատի մարզի Դարբնիկ գյուղում: Շարքային Սարգսյան Նորիկ Զավենի, ծնված 1996թ., 2014/2 զորակոչ, Մարտունու ԶԿ Հոգեհանգիստը եղել է ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ին, հուղարկավորությունը`ապրիլի 12-ին՝ 12:00-ին Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում: Պայմանագրային սերժանտ Աբրահամյան Ռոբերտ Աբրահամի, ծնված 1993թ., ՀՀ ԶՈՒ-ում է 2016, Արարատի ԶԿ Հոգեհանգիստը տեղի է ունեցել ապրիլի 11-ին, հուղարկավորությունը` ապրիլի 12-ին՝ ժամը 13:00 Արարատի մարզի Տափերական մշակույթի տունը: Փոխգնդապետ Առաքելյան Ալեքսան Գևորգի, ծնված 1982թ., ԶՈՒ-ում է 2000թ.-ից, Գյումրիի ԶԿ Հոգեհանգիստը՝ ապրիլի 12-ին՝ ժամը 18:00-ին Գյումրի Սբ. Նշան Եկեղեցում, հուղարկավորությունը` ապրիլի 13-ին՝ ժամը 14:00-ին Գյումրու Թատրոնի շենքում: Սերժանտ Սահակյան Ադամ Խաչատուրի, ծնված 1996թ., 2014/2 զորակոչ, Կենտրոնի ԶԿ: Հոգեհանգիստը՝ ապրիլի 12-ին՝ ժամը 17:30-ին, հուղարկավորությունը` ապրիլի 13-ին՝ ժամը 13:00-ին ք.Երևան, Կոնդի եկեղեցում: Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ադրբեջանական ընդդիմադիր ԶԼՄ-ները, սակայն, հրապարակել են 93 հոգու զոհվելու, 33 վիրավորի, ևս 6 անհետ կորածի փաստը հաստատող տեղեկություններ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը: Հայկական կողմն ունի 64 զոհ, 122 զինծառայող վիրավորվել է: ՊՆ-ն հրապարակել է ևս մի քանի զոհված հայ զինծառայողի անուններ Հղումներ թեմայով. Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ–ում քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա, նաև ԵՄ հետ գործակցությանն առնչվող հարցեր Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի պաշտպանության և զինված ուժերի ու եվրոպական գործերի հանձնաժողովների անդամին Evocabank-ը` Career City Fest 2K24-ին Հաղթողները 10-ն էին, որոնք նվեր են ստացել գրքեր ԱԺ-ն չի ընդունել սահմանազատման վերաբերյալ ընդդիմության նախագիծը ՔՊ-ական Մարիա Կարապետյանը հայտարարել է, որ Հայաստանի տարածքից ոչ մի միլիմետր չի զիջվում որևէ մեկին ՀՀ-ն և Սաուդյան Արաբիան քննարկել եմ տնտեսական և աշխատաշուկայի հարաբերությունների զարգացումը Անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցության հեռանկարներին |