Բոստոնում տեղադրված Հայոց ցեղասպանությունը ժխտող վահանակը հեռացվել է12 ապրիլի 2016 - 11:09 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլի «Թուրքական պլատֆորմի» կողմից ԱՄՆ-ի Բոստոն քաղաքի Նորթ Էնդ արվարձանում տեղադրված Հայոց ցեղասպանությունը ժխտող գովազդային վահանակը հանվել է: Այն տեղադրվել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ԱՄՆ կատարած այցից անմիջապես հետո: Վահանակը տեղադրվել էր Բոստոնի Հայկական ժառանգության այգուց ընդամենը մի քանի թաղամաս հեռավորության վրա: «Ճշմարտություն = Խաղաղություն» վերտառությամբ վահանակը պատկերում էր Ռուսաստանի, Թուրքիայի և Հայաստանի դրոշների գույներով ներկված երեք ձեռք: Ընդ որում, Թուրքիան խորհրդանշող ձեռքը հաղթանակի ժեստ էր ցուցադրում, իսկ Ռուսաստանն ու Հայաստանը խորհրդանշող ձեռքերը խաչել էին մատներն՝ իբր ստելիս, Sabah-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը: Սոցմեդիայում թուրքական ցուցապաստառի դեմ սկիզբ առած բողոքի ակցիայի արդյունքում գովազդային ընկերությունը հեռացրել է ցուցանակը: Ստամբուլի «Թուրքական պլատֆորմի» ներկայացուցիչները հայտնել են, որ մինչև ապրիլի 24-ը պատրաստվում են ևս 100 նմանատիպ ցուցանակ տեղադրել ԱՄՆ-ի տարբեր վայրերում: 2015-ին ևս «Թուրքական պլատֆորմը» վճարել էր նմանատիպ գովազդի տեղադրման համար, սակայն քննադատությունների ալիքը ստիպել էր հեռացնել այն: Ուոթերթաունի Սբ Հակոբ հայ առաքելական եկեղեցու Ամերիկայի եկեղեցական երիտասարդական կազմակերպության նախագահ Ահարոն Դերդերյանը թեմայի վերաբերյալ հետևյալ մեկնաբանություն է արել. «Հայոց ցեղասպանությունը ժխտող այս վահանակը ոչ մի բանով չի տարբերվում և նույնչափ վիրավորական է, որքան Հոլոքոստը մերժելը»: Հայոց ցեղասպանությունից փրկված մեծ թվով հայեր արտագաղթել էին ԱՄՆ, մասնավորապես՝ Բոստոն և Ուոթերթաուն: Ներկայումս մոտ 25.000 հայ բնակվում է Մասաչուսեթսում, որն իր բնակչության թվով ԱՄՆ -ի նահանգների շարքում երկրորդն է: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |